livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 16, 2019

davՕպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դերասան, մոդել ԴԱՎԻԹ ՂԱՐԻԲՅԱՆԸ, իր սովորության համաձայն, տեղում չի դոփում, այլ շարունակում է հանրությանն ապացուցել, որ ի վերջո մի օր Հայաստանը կդառնա համաշխարհային նորաձեւության կենտրոն: Հենց այս գաղափարին է միտված այն, որ Դ. Ղարիբյանն այսօր մասնակցում է ՙՄիստեր Ֆեյսբուք՚ միջազգային մրցույթին` արդեն իսկ հաղթահարելով առաջին փուլը: Ավելին` այս պահի դրությամբ Հայաստանը բարձր հորիզոնականներում է:

Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում ՙՄիստեր Ֆեյսբուք՚ միջազգային մրցույթը, որը կարճ ժամանակում հանրահայտ դարձավ ոչ միայն օնլայն տիրույթում, այլեւ ռեալ կյանքում: Նախ սկսենք սկզբից. ՙՄիստեր Ֆեյսբուք՚ միջազգային մրցույթը ստեղծվել է 2008 թվականին, որի նպատակն էր ընտրել սոցիալական ցանցերի առավել հայտնի ու մոդելային կեցվածք ունեցող տղամարդկանց (ՙՄիսս Ֆեյսբուքի՚ դեպքում` կանանց): Այսպիսով` հենց նույն թվականին արդեն այս մրցույթին մասնակցում էր 50 երկիր: Իսկ արդեն 2014-ին մասնակից երկրների թիվը հասավ մինչեւ 111-ի: Ի դեպ, կան երկրներ, որոնք ընտրում են իրենց մասնակցին, եւ կան երկրներ էլ, որտեղից կազմակերպիչներն են ընտրում մասնակցին ու առաջարկում ուժերը փորձել մրցույթում: Եվ, իհարկե, անդրադառնանք ամենակարեւորին` մրցանակներին: Այս մրցույթում հաղթող ճանաչված ՙՄիստեր Ֆեյսբուք աշխարհը՚ կստանա համաշխարհային գովազդ, ֆոտոսեսիա եւ մի շարք միջազգային լրատվամիջոցներում հարցազրույցներ ու գովազդային հոլովակներում նկարահանումներ:

Ինչեւէ, մրցույթի ամփոփումը տեղի կունենա Պորտուգալիայում, ինչին դեռ երկար ժամանակ կա, հենց դրա համար էլdav3 ՙԶարուհին՚ որոշեց անդրադառնալ ՙՄիստեր Ֆեյսբուք Հայաստան 2014՚-ին` Դ. Ղարիբյանին, ով բավական մարտական է տրամադրված: Մրցույթի մանրամասների մասին մեզ հետ զրույցում նա նշեց. ՙՍա ընդամենը գեղեցկության վիրտուալ մրցույթ է իրական մարդկանց մասնակցությամբ: Ի տարբերություն դասական մրցույթների` վիրտուալն ունի որոշակի առանձնահատկություններ. չի հետապնդում շահույթ, եւ մասնակցության համար մի շարք անհրաժեշտ ֆինասական ծախսեր դուրս են գալիս (օրինակ` մասնակցության համար մուտքի վճարը, ճանապարհածախսը եւ այլն): Արդյունքում մրցույթին ընդգրկվում են ավելի շատ երկրներ, ու այն կրում է մասշտաբային բնույթ: Եվ նորամուծությունն այն է, որ այն դառնում է զանգվածային վիրտուալ միջոցառում, որի անուղղակի ժյուրիի անդամ կարող է դառնալ համացանցի ցանկացած օգտատեր՚:

Ի դեպ, հայտնի մոդելը ՙԶարուհուն՚ վստահեց նաեւ հատուկ ՙՄիստեր Ֆեյսբուք 2014՚ միջազգային մրցույթի համար արված իր նոր ֆոտոշարքը, որտեղ կերտել է բազմաթիվ կերպարներ:՛՛ՙՔանի որ այս մրցույթում առաջին պլան են մղվում լուսանկարները, մասնավորապես ֆոտոգենիկ լինելը, ուստի ես իմ նոր` ՙՏիեզերք՚ անվանումով ֆոտոշարքը ներկայացրեցի թե՛ ժյուրիի անդամներին, ե՛ւ թե հանրության դատին` մարմնավորելով տարբեր կերպարներ` սկսած սպորտայինից, վերջացրած չափավոր նեոմոդեռնիստականով՚՛, ֆոտոշարքի արդյունքից գոհ՝ասում է Դ. Ղարիբյանը:

Ի վերջո, թե ո՞ւր է գնում հայաստանյան մոդելինգը, եւ ինչո՞ւ է այսօր զարմանալիորեն ոչ թե տղա մոդելների, այլ աղջիկ մոդելների պակաս զգացվում մեր երկրում, փորձեցինք պարզել ոլորտում կայացած մոդելից, ով նկատեց. ՙԱնկեղծ ասած` բարդ է ասել, թե ուր է գնում, բայց եւ այնպես` որոշակի տեղաշարժ նկատվում է: Կարծում եմ` այս ոլորտը ընդհանուր անկում է ապրում ողջ աշխարհում, որը հավանաբար կապված է համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ: Այն աննախադեպ է իր դրսեւորումներով եւ տարածվել է մարդկային սոցիումի գլոբալացված հյուսվածքի ողջ ծավալով մեկ: Միաժամանակ պետք է նշեմ, որ բարձր տեխնոլոգիաների, հատկապես նանոտեխնոլոգիաների թռիչքաձեւ զարգացումը կբերի նոր սերնդի հագուստների ստեղծմանը, որի արդյունքում մոդելինգն ի հայտ կգա նոր որակով: Ինչ վերաբերում է աղջիկ մոդելների պակասին, ապա դա պայմանավորված է մի շարք գործոններով, ինչպիսիք են` 1728 տարեկան երիտասարդների դեմոգրաֆիական անկումը, արտագաղթը, հետագա կարիերայի ոչ իրատեսական խթանիչների առկայությունը, մասնավորապես ցածր վարձատրվող աշխատանքը, բրենդային գովազդի կողմից ոչ պահանջարկված լինելը, ինչպես նաեւ ընտանիք կազմելու` մայր դառնալու բնության օրենքը՚:

dav1Այնուամենայնիվ, լավատես լինելով`, հաղթանակ մաղթենք Դ. Ղարիբյանին ու սպասենք, որ մեր օրերի անբաժան ընկեր ՙՖեյսբուքը՚ շուտով կցնցվի այն լուրից, որ ՙՄիստեր Ֆեյսբուք Աշխարհ 2014-՚ը հենց Հայաստանը կդառնա` հաղթահարելով մրցույթի բոլոր փուլերը: Ինչը, ամփոփելով իր խոսքը, վստահեցնում է նաեւ մեր զրուցակիցը. ՙՀույսս դնում եմ ընկերներիս եւ բազմահազար երկրպագուներիս, ինչու ոչ` նաեւ աշխարհասփյուռ հայրենակիցներիս ակտիվության վրա, քանի որ հաղթում եմ ոչ միայն ես, այլեւ բոլորս միասին վերցրած: Այս գործում իրենց անփոխարինելի դերակատարումը կարող են ունենալ նաեւ ԶԼՄները ոչ միայն Հայաստանում, այլ նրա սահմաններից դուրս եւս: Ակնկալում եմ բոլորիդ աջակցությունը՚:

Նյութը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Լուսանկարները` ՄԵԼԻՆԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում