livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 16, 2019

altԱյսօր կկայանա «Թոփ մոդել Երեւան 2015» եւ «Թոփ մոդել Չարենցավան 2015» մանկական մրցույթների եզրափակիչ փուլը: Իսկ թե ինչ է սպասվում գլխավոր մրցանակակիրներին, «Զարուհին» հետաքրքրվեց «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիայի հիմնադիր ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆԻՑ, ով նաեւ ուրախալի տեղեկություններ հաղորդեց իրենց միջազգային նվաճումների մասին.

- Ժյուրիի որոշմամբ եւ նաեւ սոցցանցում առավել քանակով ձայն հավաքած մասնակիցներից այսօր կընտրվեն գլխավոր մրցանակակիրները, որոնք հնարավորություն կունենան մասնակցելու «Little Miss World» մրցույթին: Հուրախություն մեզ, Հայաստանն իրավունք է ստացել մասնակցելու աշնանը կայանալիք այս մրցույթին: Ի դեպ, «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիան հետայսու դառնում է «Little Miss World»-ի ազգային տնօրենը Հայաստանում, որն ամեն տարի կներկայացնի հայաստանյան մասնակցին այդ մրցույթում:

- «Little Miss World» մրցույթը մանկական մրցույթների մեջ համարվում է ամենահեղինակավորներից մեկը, ինչպե՞ս Ձեր ասոցիացիային հաջողվեց ստանալ նման մրցույթի մասնակցության հնարավորություն:

alt

- Համագործակցության առաջարկը եղել է իրենց կողմից, եւ հենց երեկ ենք ավարտել բանակցությունները, որովհետեւ հսկայածավալ պայմանագրային գործընթաց էր: Իրենք նույնիսկ առաջարկում էին մեզ տեղում չանել մրցույթ, այլ, ուղղակի, քասթինգով ընտրել մեր մասնակիցներին, բայց, ամեն դեպքում, նպատակահարմար գտանք, որ մրցույթ լինի: Եվ միայն մրցույթի արդյունքում ընտրված հաղթող երեխան ստանա «Little Miss World»-ին մասնակցելու հնարավորություն:

- Հետաքրքիր է, թե այս միջազգային մրցույթին մասնակցելու համար ի՞նչ չափորոշիչներ են գործում:

- Նախեւառաջ նշեմ, որ «Little Miss World»-ը ոչ թե գեղեցկության, այլ տաղանդի եւ շնորհալիության մրցույթ է: Հատուկ փուլեր կան, որոնցով, օրինակ, գնահատվում է երեխաների ունեցած հմտությունները արվեստի այս կամ այն բնագավառում: Իրենք, պարզապես, ցանկանում են, որ մրցույթին մասնակցեն տաղանդավոր երեխաներ: Այս տարի մրցույթը տեղի կունենա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Անթալիայում:

- Իսկ ինչո՞ւ հենց Անթալիայում:

alt- Իհարկե, հասկանում եմ հարցի խորությունը, հատկապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կոնտեքստում, բայց չմոռանանք, որ այս պահին մեր մարզիկները գտնվում են Բաքվում, որտեղ մասնակցում են եվրոպական խաղերին: Միեւնույն ժամանակ, հիշեցնեմ, որ մայիսի 13-14-ը նույն Անթալիայում անցկացվեց ՆԱՏՕ-ի անդամ-երկրների արտգործնախարարների գագաթնաժողովը։ Այնպես որ, որքան էլ բարդ է, բայց պետք է ընդունենք, որ Թուրքիան այսօր մեծ ինդուստրիա ունի: Նրանք կարողացել են փոքրիկներին ընդգրկել մոդելային բնագավառ եւ այսօր հետեւողականորեն կարում են մանկական հագուստներ, կոշկեղեն, այսինքն`երեխաներն անմիջական մասակցություն ունեն այդ բնագավառի հետ: Եվ, ի վերջո, սա եւս մի ուղի է, որ Հայաստանն ինտեգրվի մոդելային միջազգային մրցույթներին:

- Ի՞նչ կստանա «Little Miss World»-ի հաղթող փոքրիկը:

- Հաղթող երեխան մրցանակ ստանալու է գումարային տեսքով, որը սկսվում է 1000 եվրոյից: Ընդգծեմ, որ այդ գումարները փոխանցվելու է այն հաստատությունների հաշվեհամարներին, որտեղ այդ փոքրիկը սովորում է, օրինակ, արվեստի դպրոցին կամ քոլեջին: Այսինքն` այդ մրցանակով փոքրիկի ուսման վարձը փոխհատուցվում է ամբողջությամբ:

- «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիան դեռեւս կսահմանափակվի այս միջազգային նվաճումո՞վ, թե՞ առաջիկայում էլի անակնկալներ կլինեն:

alt

- Մենք ունենք մեծ հրավերներ եւ բազմաթիվ պայմանագրեր է հիմա կնքվում համաշխարհային մրցույթների հետ: Ուղղակի, այս պահին գումարային խնդիրներ կան, ինչի համար հովանավորներ ենք փնտրում:

Հավելենք, որ «Little Miss World» մրցույթը կազմակերպվում է 2000 թվականից եւ այն գրանցված է համաշխարհային մտավոր սեփականության ապրանքային նշանների բազայում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում