livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 19, 2019

altԳյումրեցի ԱՐՏԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ 2006 թվականին Հայաստանից տեղափոխվելով Մոսկվա` բավական դժվարին ճանապարհ է անցել: Սակայն սկսելով իր կարիերան մատուցողի աշխատանքից` նա կարճ ժամանակում դարձավ մոսկովյան շոուների հայտնի պարող ու բարձր վարձատրվող ֆոտոմոդել, որին հաճախ կարելի էր տեսնել ռուսական էստրադային արտիստների հոլովակներում ու տարբեր գովազդներում: Մոդելային արվեստի եւ, իհարկե, հայ եւ ռուս կանանց մասին էլ «Զարուհին» զրուցեց Ա. Վարդանյանի հետ:

- Արտակ, որքանո՞վ է Ռուսաստանում մոդելային արվեստը զարգացած:

- Մոսկվայում որոշ չափով զարգացած է մոդելային բիզնեսը, բայց, այստեղ բոլորովին էլ Միլանը չէ: Մեծամասամբ գովազդները, ակումբներն ու լուսանկարիչներն են «հոգում» մոդելների օրվա հացը:alt

- Այնպիսին, ինչպիսին կաս, բնատուր պարգե՞ւ է, թե բժշկական միջամտության կամ սպորտային սրահներում մարզվելու արդյունք:

- Ամեն ինչս բնական է, պարզապես սա մեծ աշխատանքի արդյունք է` ամենօրյա մարզումներ, սոլյարի ու ոճաբանների աշխատանք:

- Իսկ որքա՞ն ժամանակ ես տրամադրում արտաքին տեսքիդ հետեւելու համար:

- Ամեն օր` 2-3 ժամ:

- Վստահ եմ, որ ռուս շատ կանանց համար տղամարդու իդեալն ես, հետաքրքիր է, թե քեզ ինչպիսի՞ կանայք են գրավում:

- Ես սիրում եմ կովկասյան ու արեւելյան կանանց…

- Գաղտնիք չէ, որ Ռուսաստանում կովկասյան տղամարդիկ խիստ պահանջված են, ըստ քեզ, ինչո՞վ է պայմանավորված:

- Որովհետեւ կովկասյան տղամարդիկ կոպիտ են ու կարողանում են վարձահատույց լինել, եւ, իհարկե, կարեւոր դեր է խաղում տաք արյուն ունենալը: Բացի այդ, մերոնք իրոք շատ առնական են:

alt- Ի՞նչ կասես հայուհիների մասին, արդյո՞ք Արտակ Վարդանյանը մի օր իր կյանքը կկապի հենց հայուհու հետ:

- Մեր աղջիկներն ինձ համար ամենագեղեցիկն են ու ամենականացին: Եվ ես ցանկանում եմ, որ եթե մի օր ես կին ունենամ, ապա նա լինի գեղեցիկ հայուհի, ինչպիսին իմ մայրն է:

- Հետաքրքիր է` ինչպե՞ս ես պատկերացնում ապագադ, ասենք, 30 տարի անց, երբ արտաքին տեսքի համար քեզ այլեւս չեն վարձատրի:

- Իհարկե, պարող ու մոդել չեմ լինի: Ես հիմա իմիջմեյքերական եմ սովորում ու աշխատում եմ TV RU-ում` որպես նկարիչ-դիմահարդար:

- Լինելով հայ տղամարդ` կարծես թե բոլորվին բարդութավորված չես, բայց, այնուամենայնիվ, ո՞րն է այն սահմանը, որը երբեք չես անցնի քո շոուների կամ համարձակ ֆոտոշարքերի ժամանակ:

- Չկան սահմաններ, ես բաց եմ ամեն ինչում, ինչը ինձ` որպես արվեստի ներկայացուցչի կհետաքրքրի:


Հարցազրույցը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում