livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 19, 2019

altԻտալիայում մոդելային ոլորտում մեծ բարձունքների հասած մեր հայրենակցուհին` ԱՐՄԻՆԱՆ, օրերս ժամանել է Հայաստան: Նախ նշենք, որ համարձակ հայուհին աշխատել է Ֆլորենցիայում եւ Միլանում հայտնի մոդելային գործակալությունների հետ, մասնակցել Armani-ի, Gucci-ի, Versace-ի եւ մի շարք այլ հայտնի բրենդերի մեգացուցադրություններին: Վերադառնալով հայրենիք` կրքոտ գեղեցկուհին հայտնվել է լուսանկարիչ Գեղամ Թադեւոսյանի ֆոտոխցիկի առաջ, ինչի մասին էլ «Իրավունքը» զրուցեց հենց ԱՐՄԻՆԱՅԻ հետ:

- Բավական համարձակ ֆոտոշարքով ներկայացաք հայ հանրությանը, ինչը վստահ ենք մեծ ուշադրություն կգրավի, պատրա՞ստ եք դրան:

- Ես միշտ պատրաստ եմ:

alt

-Չե՞ք կարծում, որ այս ֆոտոշարքը մարտահրավեր է անգամ Քիմ Քարդաշյանին ու Վարդային, ովքեր առավել հայտնի են Հայաստանում:

- Անկեղծ ասած, մտքովս էլ չի անցել:

- Որքա՞ն ժամանակ է, ինչ Իտալիայում եք ապրում եւ ինչպե՞ս հայտնվեցիք այնտեղ:

- Հրավիրեցին ինձ որպես մոդել մասնակցելու հայտնի Էնրիկո Քովերի ցուցադրությանը Մոնտեկառլոյում: Այնտեղից էլ եկա Իտալիա եւ արդեն 12 տարի է, ինչ ապրում եմ այնտեղ:

alt

-Ինչո՞ւ որոշեցիք ներկայանալ հանրությանն, ուղղակի, որպես Արմինա:

- Երբ ներկայանում էի Իտալիայում որպես Արմինե, նրանք դժվարանում էին հասկանալ, թե որտեղի ծագում ունեմ եւ գրեթե միշտ սխալվում էին ու ասում` Արմինա: Դրա համար էլ որոշեցի հանրությանը այդուհետեւ ներկայանալ հենց այս անվամբ:

- Հե՞շտ էր Իտալիայում հասնել ճանաչման մոդելային արվեստում:

- Այդքան էլ հեշտ չէր, միայն կասեմ, որ երկար եւ դժվար ճանապարհ եմ անցել:

- Ինչպիսի՞ն էր ընտանիքի արձագանքը, երբ որոշեցիք մոդել դառնալ:

- Կարծում եմ` հայ ընտանիքներում միշտ էլ լինում են տարաձայնություններ, հատկապես երբ աղջիկը ընտրում է այս ուղին եւ ես էլ բացառություն չէի:

- Որքա՞ն ժամանակ է, ինչ հայրենիքում չէիք եղել եւ ինչպիսի՞ն էր այն ձեր աչքերով:


alt

- Երկար տարիներ այստեղ չէի վերադարձել, ասեմ, որ շատ եմ սիրում իմ հայրենիքը եւ բավականին փոփոխություններ եմ տեսնում: Հայաստանում մեծ առաջընթաց կա:

- Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում եւ արդյոք դրանք կապ կունենան Հայաստանի հետ:

- Այո, կան բազմաթիվ ծրագրեր, բայց դեռ շուտ է խոսել այդ մասին:

- Մեր տղամարդ ընթերցողները, պարզապես, մեզ չեն ների, եթե չհետաքրքրվենք, թե ո՞վ կարող է լինել Ձեր կողքին:

- Անկեղծ տղամարդը...



ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում