livemarks sitemap
Երկուշաբթի, Մարտի 27, 2017

50Որքան էլ նորաձեւության պատմության ամենանշանավոր դեմքերից մեկը` ֆրանսիացի մոդելավորող Իվ սեն Լորենը պնդում էր, որ զգեստում ամենակարեւոր դետալը կինն է, ով կրում է այն, միեւնույնն է, այսօր կանանց եւ աղջիկների համար շարունակում է գլխավորը մնալ նախեւառաջ մարմինը թաքցնող կամ ընդգծող, իրեն համեստ կամ սեքսուալ դարձնող հագուստը:

Եվ այս համատեքստում շատերին շարունակում է հոգեհարազատ մնալ լեգենդար Մարիո Պրադայի թոռան` իտալացի հայտնի մոդելավորող Միչուա Պրադայի տեսակետը. «Զգեստը կնոջ նախաբանն է, երբեմն նույնիսկ` ամբողջ գիրքը»: Հենց այս նախաբանով էլ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Ռուսաստանի հայտնի մոդելավորողների խորհուրդները, թե ինչն է նորաձեւ 2016 թվականին: Ընդ որում` այսօր մեր դաշնակից երկրում ճաշակ են թելադրում նաեւ մեր հայրենակցուհիները, որոնց հետ մենք առիթ ունեցանք զրուցելու` նոյեմբերի 27-ին Մոսկվայում կայացած հայկական նորաձեւության օրվա` «armFASHIONday»-ի շրջանակներում:

«ԿԱՐԵՎՈՐ Է ԳՐԱԳԵՏ ՀԱՄԱԴՐՈՒՄԸ»
39Ռուսաստանաբնակ մոդելավորող ԱՆԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, ում հավաքածուները ցուցադրվել են միջազգային բազմաթիվ փառատոններում, իսկ իր բրենդային հագուստները կրել է անգամ բրազիլացի հայտնի երգչուհի Գաբրիելլա դա Սիլվան, կարծում է, որ տարեց տարի նորաձեւությունը դառնում է ավելի բազմակողմանի` տալով հնարավորություն ամենքին լինել նորաձեւ եւ չկորցնել իր յուրահատկությունը. «2016 թվականին նորաձեւ կլինեն պաստելային մեղմ գույներով զգեստները, ինչպիսին են երկնագույնը, ծովային զմրուխտը, յասամանի թույլ երանգները, մոխրագույնը: Ինչպես նաեւ նորաձեւ կհամարվեն մուգ կանաչի երանգները, նռան կարմիրը եւ նույնիսկ էլեկտրիկ կապույտը»: Ըստ Ա. Մանուկյանի, «Նորաձությունն ընդգծում է առաջին հերթին գործարար կանանց ոճը, եւ այստեղ շատ կարեւոր է գործնական հագուստի, ժանյակի եւ մետաքսի գրագետ համադրումը, որպեսզի կինը չկորցնի իր կանացիությունը»:

4041Untitled 2

«ԳԼԽԱՐԿՆԵՐԸ ՄԻՇՏ ԷԼ ԿԼԻՆԵՆ ՆՈՐԱՁԵՎ»
42Իր օրիգինալ գլխարկների հավաքածույով  հայտնի, նույնպես ռուսաստանաբնակ մոդելավորող ԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ գտնում է, որ 2016 թվականին նորաձեւ կլինի մարսալի գույնն (գինու գույնն է) իր բոլոր երանգներով, որն, ի դեպ, 2015-ին նույնպես նորաձեւ էր համարվում. «Նորաձեւ կլինեն նաեւ կարամելի գույնը, պողպատագույնը, փիրուզագույնը եւ ավազի սեւ գույնը: Եվ, իհարկե, ինչպես ասել է լեգենդար ֆրանսիացի մոդելավորող Կոկո Շանելը, գլխարկները միշտ էլ կլինեն նորաձեւ»:

4344

«2016 ԹՎԱԿԱՆԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԼԻՆԵԼ ՀԱՐՈՒՍՏ ԳՈՒՅՆԵՐՈՎ»
46Էլեգանտ, երեկոյան զգեստների հավաքածուներով աչքի ընկնող ռուսաստանաբնակ մոդելավորող ԱՐԱՔՍՅԱ ՎԻՏԱՆ վստահեցնում է. « 2016 թվականը խոստանում է լինել հարուստ գույներով: Նորաձեւ կլինեն լուծվող սուրճի գույնը, նարնջագույնը, մուգ փիրուզագույնը»: Եվ, ըստ էության, համաձայնելով կոլեգաների հետ` Ա. Վիտան նույնպես շեշտեց մարսալա գույնը. «Նորաձեւ է լինելու մի շատ յուրահատուկ գույն, որն ունի ոչ պակաս յուրահատուկ անվանում` մարսալա», - ապա հավելեց. «2016 թվականին նորաձեւ կլինի  նաեւ մինիմալիզմը, այս տրենդն արդեն մի քանի սեզոն է, ինչ չի զիջում իր դիրքերը: Նորաձեւ են լինելու կռոպ-տոպերը (կարճոտ տոպերը), լայն տաբատները, երկարացված ժիլետները, կաշվե բաճկոնները, զգեստ-ֆուտլյարները եւ զգեստի վրա ճարտարապետական գծերը: Այնպես որ, կարծում եմ, 2016 թվականի նորաձեւության  միտումերը կբավարարեն անգամ ամենաքմահաճ մոդայիկին»:

474948

Նորաձեւության նոր միտումները ներկայացրեց
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում