livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 26, 2019

sharf2Երկու հազար տարվա պատմություն ունեցող շարֆը միշտ չէ, որ համարվել է նորաձության մեջ կարեւոր աքսեսուար: Նորաձեւ մարդու զգեստապահարանում այսօր այն համարվում է կարեւոր պարագա, որը ոչ միայն ընդգծում է նրա անհատականությունն ու յուրահատկությունը, այլ նաեւ հուշում ճաշակի ու օրվա տրամադրության մասին: Նրա օգնությամբ կարողանում ենք ընդգծել ոչ միայն մեր կերպարը, այլ նաեւ ազդել շրջակա միջավայրի տրամադրության վրա:

Դիզայներների եւ նորաձությունը գնահատող մարդկանց կողմից անպայման կգնահատվի այն փաստը, երբ դուք կկարողանաք գեղեցիկ կերպով կրել շարֆը եւ նրա օգնությամբ դիտվել էլեգանտ ու նորաձեւ: Բայց, ամենակարեւորը, չպետք է մոռանաք, որ ցանկացած շարֆ կարող է զարդարել ձեզ, եթե այն համապատասխանում է ե՛ւ ձեր հագուստին, ե՛ւ ձեր հոգեվիճակին: Ամեն ոք կարող է կրել այն: Մի գուցե զարմանալի կթվա, որ շարֆն ընդհանրապես կապ չի ունեցել ոչ կանանց, որ էլ նորաձեւթյան հետ: Չնայած, որ հենց մեր օրերում այն առավել շատ ասոցացվում է հենց կանանց հետ եւ, ինչու ոչ, համարվում նաեւ շատ նորաձեւ աքսեսուար: Իսկ տղամարդկանց դեպքում այն ունի մի առանձին պատմություն:

Առաջին անգամ շարֆ կրել են հին Չինաստանում, բայց բնավ այն նորաձեւ չի համարվել: Նրանsharf3ք կտորներն օգտագործել են ցրտից պաշտպանվելու համար, որպեսզի կոկորդը չսառչի: Ժամանակներն անցնում են, բայց ինչպես վաղ անցյալում, այսօր  էլ սառը եղանակային պայմաներում այն մեզ պաշտպանում է ցրտից, բայց միեւնույն ժամանակ չենք մոռանում նրա օգնությամբ ընդգծել մեր հագուստը: Նույնիսկ թագավորները եւ համաշխարհային հայտնի աստղերն, անկախ սեռից, մեծ հետաքրքրություն եւ առանձնակի սեր են ունեցել շարֆի հանդեպ: Մենք` հայերս, երեւի առավել տպավորված լինելով հնդկական ֆիլմերից` տղամարդկանց շարֆերի մասին խոսելիս միանգամից կվերհիշենք հնդկական ֆիլիմի հերոսներց Ջիմիին, որ երկար շարֆեր էր օգտագործում: Բայց արի ու տես, որ օրինակ Լյուդովիկոս 14-րդը շատ է սիրել շարֆ կրել: Եվ ունեցել է հակասական շարֆերի հավաքացու:

Գաղտնիք չէ, որ շարֆերը լինում են տարբեր չափսի, կտորային, գործվածքից, էլ չենք ասում արական եւ իգական սեռերի համար նածատեսված շարֆերի մասին: Գոյություն ունի շարֆ կապելու առնվազն քսանհինգ տեսակ: Ցանկացած շարֆ այսօր համարվում է նորաձեւ անկախ իր տեսակից ու գույնից: Ճիշտ է, ձմռան այս եղանակին նախընտրելի են առավել տաք եւ բրդյա շարֆերը, բայց հավատացած եղեք, որ այն առավել շատ կապված է ձեր հագուստի ընտրությունից:

Օրինակ` լայն եւ բրդյա շարֆը ամենահարմարվետն է ձմռանն օգտագործելու համար: Բայց այն ընդհանրապես հարմար չէ կրել երեկոների ընթացքում: Մետաքսից շարֆը միանշանակ ամենա էլեգանտ տեսքը կհաղորդի ձեզ: Ի սկզբանե այն նախատեսված է եղել օգտագործել որպես գեղեցկություն: Ինչպես նաեւ այն շատ լավ պաշտպանում է, որպեսզի վերարկուի օձիքը շուտ չախտոտվի: Իսկ, ահա, կաշե շարֆերը, որոնք համադրվում են եւս մեկ կտորի հետ, կարող եք կրել ինչպես ոչ պաշտոնական, այնպես էլ պաշտոնական հանդիպումների ժամանակ: Հիմանականում կապված է գույնից, նախշից եւ, բնականբար, հագուստից:

Հայուհիներն այսօր շարֆն առավել շատ օգտագործում են առօրյա հագուստի հետ: Շատ դեպքերում ձմռան այս սառը եղանակային պայմաններում այն հանդիսանում է ջերմության աղբյուր, միեւնույն ժամանակ «գունավորում» եւ ընդգծում անհատականության էությունը: Շատ հաճելի փաստ է, որ հայուհիները բազմաթիվ երանգների ու ոճի շարֆերից նախապատվությունը տալիս են նորաձեւ լուծումներով եւ հայտնի հավաքածուների նախշերով շարֆերին` բացառելով սեւ գույնը, ինչն արդեն հաճելի է: Այս դեպքում տեղին ու արդարացված է այն, որ դառնում ենք նորաձեւթյան գերին, կամ, ասենք, պիտակամոլ:

Վերջին շրջանում ամռանը շարֆեր կրելն առավել նորաձեւ է դարձել, բայց այդ թեմային կանդրադառնանք հաջորդ անգամ:

sharfԵրիտասարդ երգչուհի ՆԱՐԻՆԵ ԴՈՎԼԱԹՅԱՆԸ, ով գրեթե իր բոլոր ելույթների ժամանակ շարֆով է լինում, անկեղծանում է. «Ես շարֆերի մեծ սիրահար եմ, ինքս էլ գործում եմ տարբեր գույնի, ձեւի եւ երանգի շարֆեր: Շարֆ կրելիս ուշադրություն եմ դարձնում, որ այն համապատասխանի կա՛մ կոշիկների, կա՛մ, եթե ձմեռ է, ձեռնոցների հետ: Առավել հաճախ սիրում եմ շարֆը ոչ մի բանի հետ չհամապատասխանեցնել, հագուստիս ոչ մի երանգին չհամադրելով, բայց ընդհանուր առմամբ համահունչ լինի»: Մի քանի տասնյակ շարֆ ունեցող ինքնատիպ երգչուհին խոստովանում է. «Շարֆի գույնից ու ձեւից երբեմն կարելի է եզրակացություններ անել մարդկանց բնավորության եւ տրամադրության մասին, բայց ոչ միանշանակ գալ այդ մտքին»:

sharf1Դերասանուհի ԱԼԼԱ ՍԱՀԱԿՅԱՆԸ նույնպես շատ է սիրում շարֆ կրել. «Իմ անբաժանելի մասնիկն է շարֆը: Ընդհանրապես նախընտրում եմ ամռանը կրել` տաք եղանակներին, քանի որ մրսկան եմ»: Դերասանուհին խոստովանում է, որ շարֆ ընտրելիս երբեմն կարող է այն համադրել տրամադրության հետ. «Շատ տարբեր բաների հետ կարող եմ համադրել, քանի որ սիրում եմ ոճս հաճախ փոխել: Լինում է, համադրում եմ եղանակի հետ, հագուստի, պայուսակի: Ունեմ մոտ երեսունից ավելի շարֆեր»: Ալլան կարծում է, որ երբեմն շարֆը կարող է խաբել մարդու բնավորության ու տրամադրության մասին, հիմնականում մարդկանց ճանաչում եմ իրենց աչքերից, այն ավելին է ասում` քան ոճը:

ՊԱՏՐԱՍՏԵՑ ԱԶԱ ՂԱՍԱԲՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում