livemarks sitemap
Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2019

Ինչպես գիտենք, յուրաքանչյուր հայ կին հատուկ թուլություն ունի սպասքի նկատմամբ: Հենց այդ սպասքի միջոցով էլ կարող եք որոշակի պատկերացում ստեղծել տվյալ տանտիրուհու ճաշակի, ինչպես նաեւ` նախասիրությունների մասին: Նոր սպասք գնելու մոլի ցանկությունը հայ կանանց մոտ հիմնականում առաջանում է հատկապես ամանորյա գնումներ կատարելիս:

Կան կանայք, որոնք նախընտրում են ամանորյա սեղանին տեսնել միայն, ասենք, ոսկեզօծ կամ արծաթափայլ սպասքի պարագաներ: Շատերն առաջնորդվում են «որքան ճոխ, այնքան ավելի լավ» կարգախոսով եւ մոռանում մի պարզ ճշմարտություն, որ միշտ չէ փայլող սպասքը ճոխություն եւ տոնական տեսք տալիս ամանորյա սեղանին:

Ի դեպ, գդալը, դանակն ու պատառաքաղը օգտագործել են տարբեր ժամանակներում: Ամենահինը դանակն է, նրանից օգտվել են դեռեւս քարե դարում: Գդալը սկսել են օգտագործել այն ժամանակ, երբ մարդը սովորել է պատրաստել հեղուկ կերակուրներ: Իսկ պատառաքաղը ծնվել է Իտալիայում 16-րդ դարում:

Պատառաքաղի հայտնագործումը երկար պատմություն ունի: Հին հույները ուտելիս հատուկ ձեռնոցներ էին հագնում: Հետո նրանք սկսեցին օգտագործել մատնոցի տեսք ունեցող ոսկրե ծայրակալներ: Երկար ժամանակ Եվրոպայում պատառաքաղից չէին օգտվում, որովհետեւ դա անվայելուչ էր համարվում: Ամերիկայում վայելուչ էր համարվում միայն դանակի օգնությամբ ուտելը: Պատառաքաղը համընդհանուր ճանաչում գտավ միայն 19-րդ դարում: Իսկ Հարավարեւելյան Ասիայի երկրներում մինչեւ այժմ էլ ուտում են բարակ փայտիկների օգնությամբ:

Այնպես որ, սիրելի կանայք, սպասքի պարագաներն ընտրելիս մտածեք, ինչպես ասում են, «Տասը չափի, նոր մեկը կտրի»: Գեղեցիկ կլինի, երբ այն համադրեք տոնական սեղանի այլ աքսեսուարների հետ, այն է` սփռոցը, անձեռոցիկները, մոմակալները եւ այլն:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում