livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 13, 2019

Սառնարանից օգտվելուց առաջ անհրաժեշտ է նախեւառաջ կարգավորել նրա ջերմաստիճանը: Նոր սառնարանը պետք է լավ լվանալ, չորացնել եւ օդափոխել:

Բոլոր մթերքները սառնարանում պետք է պահել մաքուր, չոր, անջրանցիկ թղթով փաթաթված: Խորհուրդ է տրվում օգտագործել փայլաթիթեղ, պոլիէթիլենային տոպրակներ, որոնք նախատեսված են սննդամթերքի համար:

Ճաշերը սառնարանում պետք է տեղավորել միջին դարակներում` փակ վիճակում: Կոմպոտները, հյութերը, ըմպելիքները պետք է դնել ներքեւի դարակում, որպեսզի չսառչեն, իսկ կաթնեղենը` կաթը, թթվասերը, կաթնաշոռը եւ աղցանները` վերեւի դարակներում:

Մրգերի եւ բանջարեղենի համար նախատեսված է սառնարանի ներքեւի դարակը: Դարակի վրայի ապակին չպետք է հանել, քանի որ այն պահպանում է անհրաժեշտ խոնավությունը եւ նպաստում, որպեսզի մրգերը եւ բանջարեղենը թարմ մնան:

Միսը սառնարանում պահելիս հիշեք. որքան խոշոր են մսակտորները, այնքան ավելի երկար ժամանակ այն կպահպանվի:

Միսը չպետք է պահել բաց սառույցի վրա, քանի որ դրանից այն տհաճ համ է ունենում:

Որպեսզի սառնարանում օդի ճիշտ շրջանառությունը չխախտվի, նրա մեջ չափից շատ մթերքներ չպետք է պահել: Օդի շրջանառության խախտումը կրճատում է մթերքների պահպանման տեւողությունը:

Եվ հիշեք` պարտադիր չէ, որ ձեր տոնական սեղանները ճկվեն բազմատեսակ մթերքների ծանրությունից, որոնք մի քանի օր սառնարանում դնել-վերցնելուց հետո նետեք աղբամանը:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում