livemarks sitemap
Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2019

gini«Երեք ուխտավոր ճամփա են գնում: Մի տեղ գիշերը վրա է հասնում, ու նրանք թակում են առաջին պատահած տան դուռը: Տանտերը բացում է ու հարցնում`

- Ովքե՞ ր եք, ի՞նչ եք ուզում:

- Առողջություն, Սեր, եւ Հարստություն,- պատասխանում են նրանք,-  թույլ չե՞ք տա Ձեզ մոտ գիշերել:

- Ախր մենք, ընդամենը, մի ազատ տեղ ունենք,- մտահոգ ասում է տանտերը,- գնամ մերոնց հետ խորհրդակցեմ, թե ձեզնից որի՞ն ընդունենք:

Նրա հիվանդ մայրն առաջարկում է առողջությանը տեղ տալ, աղջիկը` սիրուն, կինն էլ հարստությանն է նախընտրում հյուրընկալել: Բայց, մինչ նրանք վիճում են, օտարականները հեռանում են անհայտ ուղղությամբ»:

Խմենք, ուրեմն, որ յուրաքանչյուրիս հարկի տակ միշտ տեղ լինի ե՛ւ Առողջության, ե՛ւ  Սիրո, ե՛ւ  Հարստության համար: Սիրելի ընթերցող, չշտապեք մտածել, թե ես կենացների կամ ալկոհոլի մոլի սիրահար եմ, պարզապես «Զարուհու» նոր խորագրի արբեցնող ազդեցության տակ որոշեցի ինքս էլ մի գավաթ բարձրացնել:

Ուրեմն, ալկոհոլի չափաբաժինը չարաշահողներին հատուկ շատախոսությամբ չձանձրացնեմ եւ անցնեմ հիմնականին:

 

ԿԵՆԱՑՆԵՐԻ ԵՎ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

 18-րդ դարը կարելի է անվանել ռուսական օղու «Ոսկե դար»: Օղու արտադրությամբ զբաղվում էին բացառապես խոշոր ճորտատերերն ու տիտղոսավոր ազնվականությունը: Նշենք, որ օղեգործությամբ հաճույքով զբաղվում էր նաև Ա. Ս.Պուշկինի քեռին: Օղու տնական պատրաստումը, խնամքով մաքրումը երաշխավորում էր որակը: Հենց այս ժամանակ էլ առաջանում են օղու բազմաթիվ տեսակները` անիսոնի, կեչու, հիպերիկի, կիտրոնի, անանուխի, պղպեղի, սնձենու, ձիափողի, բռնչենու, քեմիոնի եւ այն: Սրանցից շատերն այսօր էլ են օգտագործվում` ստանալով նոր պիտակներ: Բնականաբար, այս եւ այլ ռուսական օղիները թագավորական սեղանի զարդն էին: Ավելին, թագավորական արքունիքը հաճախակի էր ռուսական օղի նվիրում արտասահմանյան անվանի հյուրերին:

Այսպես, Եկատերինա 2-րդը օղի է նվիրել Ֆրիդրիխ Մեծին, շվեդական թագավոր Գուստավ 3-րդին, Վոլտերին ու Կառլ Լիննեին:

 

ՀՈՐՈՍԿՈՊ:

ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ՎՏԱՆԳՆԵՐ:

Ալկոհոլը զանազան ազդեցություն ունի Հորոսկոպի տարբեր նշանների տակ ծնվածների վրա: Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել վտանգներին, որոնք կարող են բերել ալկոհոլային խմիչքները: gini1Թող, յուրաքանչյուրն իմանա իր թույլ կողմերն ու տոնական սեղանների շուրջ իրեն պահի համապատասխանաբար:

ԿՇԵՌՔ(24 սեպտեմբերի- 23 հոկտեմբերի)

Կշեռքը հաճախ խմում է «ընկերովի» եւ օրինակ ցույց տալու համար, հաճախակի չափն անցնում է, հարբում է, իսկ դրա համար շատ բան հարկավոր չէ: Առավել եւս, որ նա սիրում է գինու վրայից տորթ եւ այլ քաղցրեղեն ուտել, ինչն արագացնում է հարբելու գործընթացը: Ալկոհոլի անչափավոր օգտագործման հետեւանքները Կշեռքը ծանր է տանում, ընդ որում, ոչ միայն ֆիզիկական, այն նաեւ` բարոյապես: Եվ այնուամենայնիվ, բուժման նպատակով, խաղողի գինու օգտագործումը Կշեռքին թույլատրելի է, քանզի այն պարունակում է անհրաժեշտ միկրոէլեմենտներ` յոդ, պղինձ, մանգան: Երիտասարդ գինիներ (2-4 տարեկան, ոչ ավել), գերադասելի է հնորակ: «ՀԱՐԲԱԾ»

 

ԱՖՈՐԻԶՄՆԵՐ

• Գինին սիրո նման է. իր գոյության սկզբից միշտ գովերգվել է պոետների, գրողների, նկարիչների կողմից:

Վ. ԲԱԿԼԱՆՈՎ

 

• Գինու բաժակն առ ու քամիր, անցավոր,

Վշտե՞ր ունես, գինի խմիր, անցավոր,

Ողջ աշխարհն է դեռ սկզբից քայքայված,

Դու էլ խմիր ու քայքայվիր, անցավոր:

ՀԱՖԵԶ

 

• Եթե գինուց խուսափելն աննշան զոհողություն է, արեք այդ` հանուն ուրիշների, իսկ եթե դա մեծ զոհողություն է, արեք այն` հանուն ձեզ:

ՄԵՅ

 

• Ի՞նչը կհաղթեր կյանքում հերոսին,

թե չլիներ կինն ու գինին:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

 

Հայտնի մարդկանց բաժակաճառերը

 

Ռեւազ Միշվելաձե(գրող, գիտնական, Վրաստանի վաստակավոր թամադա)

gini3«Թող անգլիացին խմի Անգլիայի կենացը, ռուսը` Ռուսաստանի, ճապոնացին` Ճապոնիայի, հայը` Հայաստանի, իսկ ես կխմեմ Վրաստանի կենացը: Թող հնդկուհին սարի կրի, ուզբեկը` թասակ, հայը` տարազ, վրացին` չոխե: Երկիրը հիասքանչ է նրանով, որ բնակեցված է տարբեր ազգերով: Խմենք այն բանի կենացը, որ մեր ժողովուրդները չջնջվեն քարտեզից, ինչպես, մի ժամանակ փյունիկցիներն ու էտրուսկները (Իտալիայի հին բնիկներ):

Ռեւազ Միշվելաձեն այս կենացն ասել է Ճապոնիայում, աշխարհի տարբեր երկրների մշակույթի գործիչների հանդիպմանը նվիրված հյուրասիրության ժամանակ:

 

ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ (դերասան)

«Խմում եմ այն տղայի ու աղջկա, այն տղամարդու ու կնոջ, այն տատիկի ու պապիկի փոխհարաբերությունների կենացը, որ խարսխված է տիեզերքի ամենամեծ ուժի` սիրո վրա: Խմում եմ սիրո կենացը»:

gini2Վարդան Պետրոսյանն այս կենացը ասելիս իրեն սիրով պատկերացրեց թամադայի դերում, ում ձեռքին դառը կարմիր գինիով լի գավաթ է: Ինչու՞  գինի: Որովհետեւ գինին բազմաշերտ է, նրա տակ թաքնված են բոլոր կրքերը, մտքերն ու ամենակարեւորը` սերը:

 Ի դեպ, Վարդան Պետրոսյանը յուրաքանչյուր խմիչքի համար իր դերը, տեղն ու ազդեցությունն է վերագրում. շամպայն` փոքրիկ համբույր, ռոմանտիկ ընթրիք, օղի` սուր խոսակցություններ, սուր ապրումներ, կոնյակ` գորովալից, քաղցր շոկոլադային հարաբերություններ, լիկյորը` չմեկնաբանվեց, քանի որ սա միակ ալկոհոլային խմիչքն է, որ սիրված դերասանը տանել չի կարողանում:

Պատրաստեց` ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում