livemarks sitemap
Երկուշաբթի, Դեկտեմբերի 09, 2019

uxԹեպետ նոյեմբերյան տոնացույցն այնքան էլ հարուստ ու գունազարդ չէ, բայց, այնուամենայնիվ, սիրված է ուսանողության կողմից: Իհարկե, ինչպես կասեր ռուս ուսանողը. «Քննություն հանձնելը մեզ համար միշտ էլ տոն է», բայց մենք ավելի լավ է, առանց ավելորդ կեղծավորության, տոնենք նոյեմբերի 17-ը՝ Ուսանողների միջազգային օրը: Տոնական տրամադրությամբ էլ անդրադառնանք հայտնի ուսանողներին, որոնք լինեն մոդել, դերասան, հաղորդավար, թե երգիչ, միեւնույնն է, իր 60-ամյակն ամեն տարի նշող դասախոսի համար նա պարզապես ուսանող է եւ ոչ թե միակն է, այլ հարյուրից մեկը:

«ԱՎԱՐՏԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԿԱՍԵՄ...»

Հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ուսանող, դերասան, Model Scout ԴԱՎԻԹ ՂԱՐԻԲՅԱՆՆ այժմ Davit-Gharibyanսովորում է մագիստրատուրայի 2-րդ կուրսում՝ մասսայական հանդիսությունների ռեժիսուրա մասնագիտությամբ: Ըստ մոդելի, ճանաչված լինելը քննությունների եւ միջանկյալների ժամանակ երբեմն օգնում է, երբեմն՝ ոչ. «Բայց, բոլոր դեպքերում, աշխատում եմ քննություններին պատրաստված գնալ եւ ուսմանս պատասխանատվությամբ եմ մոտենում: Փորձում եմ այնպես անել, որ դասախոսները գոհ մնան»: Ինչ վերաբերում է քննություն չստանալուն, վերջինս նշեց. «Ստանալն ավելի հաճելի է. դրանից երկու կողմն էլ գոհ են մնում»: Իսկ քննություն ստանալու սեփական բաղադրատոմսը դեռեւս չի բացահայտում. «Ըստ իս, ամեն ուսանող իր բաղադրատոմսն ու հնարքներն ունի քննություններ կամ ստուգարքներ ստանալու գործում: Ես էլ ունեմ իմ բաղադրատոմսը, բայց դեռեւս չեմ բացահայտի, քանի դեռ չեմ ավարտել: Ավարտելուց հետո կասեմ, բայց մի պայմանով, որ չօգտագործեն»: Անդրադառնալով ուսանողի տոնին՝ Դ.Ղարիբյանը հիշեց 2007 թվականը, երբ տոնի առթիվ Հայաստանում էր Ռուսաստանի վառ աստղերից Դիմա Բիլանը. «Հենց այդ օրն էլ ծանոթացա նրա հետ: Իսկ այս տարի ուսանողի տոնի առթիվ ծրագրերս մի փոքր խախտվեցին, քանի որ ինտենսիվ նկարահանումների շրջան է: Այնպես որ, ուսանողի տոնը երկրորդական պլան է մղվել»: Որպես ուսանող՝ մասսայական հանդիսությունների ապագա ռեժիսորը չմոռացավ նաեւ առաջարկներով ու խորհուրդներով հանդես գալ. «Կառաջարկեի դասախոսներին, որ ուսանողներիս նկատմամբ ներողամիտ լինեն, համբերատար, իսկ ուսանողներին խորհուրդ կտամ՝ քանի կարող եք գիտելիք ձեռք բերեք, թե չէ հետո ուշ կլինի»:

«ՄԵԶ ՄՈՏ ԾԱՆՈԹ, ԽՆԱՄԻ, ԲԱՐԵԿԱՄ ՏԱՐԲԵՐԱԿԸ ՉԻ ԳՈՐԾՈՒՄ»

Հեռուստահաղորդավարուհի ԴԻԱՆԱ ՄԱԼԵՆԿՈՆ այս տարի դարձավ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Արվեստի կառավարման ֆակուլտետի ուսանողուհի եւ ուսանողական առաջին տպավորություններով կիսվեց «Զարուհու» հետ. «Արդեն սկսել են միջանկյալներս, բարեբախտաբար, բոլորը լավ եմ հանձնել, բայց իմ ուժերով: Մեզ մոտ խնամի, ծանոթ, բարեկամDiana-Malenko-2 տարբերակը չի գործում: Ճանաչված լինես, թե՝ ոչ, միայն գիտելիքներիդ շնորհիվ կարող ես ստանալ քնություններն ու միջանկյալները»: Թեպետ հեռուստահաղորդավարուհին երբեւէ քննությունից չի կտրվել, բայց այդ հարաբերական «հաճույքը» մի օր ցանկանում է զգալ. «17 տարվա ընթացքում դեռ քնություն չի եղել, որից կտրվեմ, բայց, եթե անկեղծ, ցանկություն կա մի օր նման «փորձության» միջով անցնել: Կարծում եմ, զվարճալի է, չնայած դժվար թե մոտակա 4 տարիների ընթացքում նման բան լինի: Ի տարբերություն դպրոցի, որը շաբաթը հազիվ թե երկու անգամ հաճախեի, ինստիտուտում լավ եմ սովորում»: Դ.Մալենկոն ուսանողի տոնն առաջին անգամ է պատրաստվում նշել. «Հուշերի մասին դեռ չեմ կարող խոսել, քանի որ ուսանողական կյանքս դեռ նոր է սկսվել: Մյուս տարի կպատմեմ այս տարվա իրադարձությունների մասին: Իսկ այս տարի պլանավորում եմ այդ օրն ընկերներիս հետ անցկացնել: Երեւի թե խնջույք կկազմակերպենք եւ անմոռանալի կդարձնենք առաջին ուսանողական տոնը»: Ապագա արվեստի կառավարման մասնագետը բոլոր ուսանողներին մաղթում է. «Այնքան գոհ եմ դասախոսներիցս, որ նույնիսկ առաջարկելու ոչինչ չունեմ: Իսկ ուսանողներին կասեմ՝ համալսարանում անցկացրած ամեն մի օրը դարձրեք հետաքրքիր եւ անմոռանալի: Ավարտելուց հետո շատ բան կլինի հիշելու»:

«ԴԱՍԱԽՈՍՆԵՐՆ ԷԼ ԹՈՂ ՄԻ ՔԻՉ ԲԱՐԻ ԼԻՆԵՆ»

Պարող, մոդել, դերասան ՄՈՎՍԵՍ ԵՐԵՄՅԱՆԸ նույնպես սովորում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում: Վերջինս արդեն Երաժշտական թատրոնի դերասան ֆակուլտետի ավարտական կուրսում է: Քննությունների ու միջանկյալների ժամանակ ճանաչված ուսանող լինելու հանգամանքին անդրադառնալով՝ Մ.Երեմյանն անկեղծացավ. «Դե որ ճիշտն ասեմ, այդքան էլ չէ, բայց կան դասախոսներ, որոնք որոշ դեպքերում օգնում են»: Ի տարբերություն հեռուստահաղորդավարուհի Դիանա Մալենկոյի, մոդել-դերասանը տվյալ պահին ունի երկու չստացած քննություն.Moso Eremyan «Եղել են այդպիսի դեպքեր, որ քննությունս չեմ ստացել: Հիմա էլ երկու «լիկվիդ» ունեմ, բայց կստանամ, պարզապես ժամանակ չի եղել, որ մասնակցեմ: Այնպես չի եղել, որ մասնակցեմ քննությանն ու չստանամ»: Վերջինս նշելով, որ երբեւէ չի նշել ուսանողի տոնը, անդրադարձավ առաջարկներին ու խորհուրդներին. «Ուսանողներին խորհուրդ կտամ, որ հնարավորինս իրենց ուսանողական տարիները ուրախ անցկացնեն, որովհետեւ շատ լավ ու հիշվող տարիներ են: Ես այդպես եմ անցկացնում իմ  ուսանողական տարիները եւ շատ կապված եմ կուրսիս հետ: Պետք է կուրսում այնպիսի հարաբերություններ ստեղծել, որ ամբողջ կյանքում շարունակեն շփվել միմյանց հետ: Իսկ դասախոսներին էլ, կառաջարկեմ՝ թող մի քիչ բարի լինեն ուսանողների հանդեպ»:

«ՇԱՏ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԹԱԿԱՐԴՆ ԵՆ ԸՆԿՆՈՒՄ»

Երգիչ ԷՐԻԿԸ, ավարտելով Երեւանի պետական կոնսերվատորիայի բակալավրիատն ու մագիստրատուրան, հիմա էլ հավելյալ կրթություն է ստանում. «Դա մագիստրատուրայից հետո վարպետության դասերի պես բան է»: Ըստ երգչի, քննություններն ու միջանկյալները ստանալը հայտնի ուսանողների համար ավելի բարդ է. «Որովհետեւ, երբ այսպես, թե այնպես արդեն երգիչ ես, քեզանից պահանջն ավելի մեծ է: Իհարկե, երգում ես, ինչ-որ բաներ գիտես, բայց, Erikբնականաբար, ինչ չգիտես ստիպում են, որ դա էլ իմանաս: Սովորելու իմաստը դրա մեջ է՝ ստանալ այն, ինչ-որ չես ստանա քո գործով զբաղվելով»: Էրիկի քննություն չստանալը սահմանափակվել է միայն նրանով, որ դասախոսն ասել է. «Գնա, երկու օրից կգաս»: Ի տարբերություն, Մովսես Երեմյանի, Էրիկը քաջատեղյակ է ուսանողի տոնից. «Հաճելի է շատ, առաջին հերթին դա երիտասարդական տոն է, իսկ ցանկացած տոն յուրաքանչյուրիս համար մեծ ուրախություն է: Ցավոք, նոյեմբերի 17-ին հնարավոր է այստեղ չլինեմ ու այս տարի տոնի հետ կապված որեւէ ծրագիր չունեմ»: Իսկ խորհուրդների փոխարեն, վերջում Էրիկը նշեց. «Ուսանողներին խորհուրդ չեմ տա, պարզապես կցանկանայի, որ նրանք մաքսիմալ քաղեին այն ամենն, ինչ տրվում է իրենց ուսանողական տարիների ընթացքում, որովհետեւ հետո շատ դեպքերում կզղջան: Ուսանողական տարիները նույնն են, ինչ-որ դպրոցական տարիներն էին, երբ հիշելով, ինչեր չես արել կամ սովորել դպրոցում հետո փոշմանում ես: Իսկ դասախոսներին ոչինչ չունեմ ասելու, ուղղակի չթուլանան, որովհետեւ շատ դեպքերում ուսանողների թակարդն են ընկնում: Միայն դասախոսի խստության դեպքում է ինչ-որ բան ստացվում: Ճիշտ է, այդ պահին կարող է նրան ատես, բայց մի երկու տարի հետո հասկանում ես, որ ինչ լավ էր, որ գոնե նա այդպիսին էր եւ ամեն ինչ մեզ համար է արել»:

Պատրաստեց՝

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում