livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 13, 2019

trndez0Նորանշանվածների եւ նորապսակների համար Տեառնընդառաջը շարունակում է մնալ ամենասիրված ու արկածներով լի տոներից մեկը: Սա այն միակ օրն է, երբ մեծից փոքր «կրակի հետ են խաղում», բայց դրա համար ո՛չ փոքրերն են պատժվում, ո՛չ էլ մեծերը: Այս տարի եւս «Զարուհին» անդրադարձավ աստղային Տրնդեզներին, որն ամսվա ամենաքննարկվող ու աչք ծակող իրադարձությունն է հետաքրքրասեր հանրության համար:

 

«ՃՈԽ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՍԱՆԻՔ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ»

trndez6Հեռուստահաղորդավար, մոդել ԿԱՐԵՆ ՄՈԼԻՏՎԻՆԸ, թեպետ շարունակում է իր գերող ձայնով մնալ շատ աղջիկների ուշադրության կենտրոնում, բայց այլեւս նրա սիրտն ազատ չէ: Վերջերս կայացավ Կարենի եւ Քնարիկի նշանադրության արարողությանը, իսկ այժմ նորանշանվածները պատրաստվում են տոնել Տեառնընդառաջը: «Դեմ չեմ լինում նման հետաքրքիր եւ դրական արարողություններին, բայց, անհամբեր այդ օրվան չեմ սպասում: Տրնդեզի ժամանակ ինձ ավելի շատ դուր է գալիս հետեւել բոլոր հավաքվածների արձագանքներին, պահվածքին եւ հումորներին, որոնք ուղղված են հիմնականում կրակի վրայից ցատկողներին: Մենք նույնպես այս տարի առիթը բաց չենք թողնի եւ, ինչու ոչ, սիրելիիս հետ միասին կցատկենք», - նշում է Կ.Մոլիտվինը: Թե արդյո՞ք բոլոր նորանշանվածների պես Կարենն ու Քնարիկը կհավաքվեն բակում` կրակի շուրջ, վերջինս հավելեց. «Կարենը բացառություն չէ, եւ չեմ հրաժարվի 10-20 րոպե ավել ժամանակ անցկացնել հարազատ եւ շատ սիրված մարդկանց հետ»: Ինչ վերաբերում է տոնը յուրահատուկ դարձնելուն եւ մյուսներից տարբերվելուն, նորանշանվածները կսպասեն հարսանիքին. «Նորամուծություն մտցնելու եւ տարբերվելու առումով, մտածել ենք (ես եւ նշանածս՝ Քնարիկը) միայն հարսանեկան արարողության վերաբերյալ: Ճոխ հայկական հարսանիք չի լինելու, ուրիշ տոների հետ կապված փոփոխություններ մտածելու կարիք, պարզապես, չեմ տեսնում»: Իսկ հարսանիքի օրը դեռ հաստատված չէ. «Դա շատ լուրջ հարց է, որի շուրջ պետք է երկար մտածել: Եթե ամեն ինչ լինի, ըստ մեր պլանավորածի, ապա այս տարի կամուսնանանք, մանավանդ որ Օձի տարին երկուսիս տարին է` եւս մեկ «պլյուս»: Սակայն, օրը դեռ չենք որոշել: Ինչպես նշեցի, ոչ մի ճոխ հայկական հարսանիք չի լինելու՝ սկսած բակի «տաշիից», ճոխ-ճոխ զամբյուղներից, վերջացրած շարանով ամբողջ քաղաքով շրջող շքեղ մեքենաներից: Ամենակարեւորը, կլինի եկեղեցում օրհնություն ստանալու արարողությունը, ինչից հետո շատ հանգիստ, միայն հարազատներով ինչ-որ մի տեղ կգնանք ու կնշենք: Իսկ երեկոյան կուղեւորվենք մի ռոմանտիկ եւ էքզոտիկ վայր` անցկացնելու, այսպես ասված, մեղրամիսը»: Ընդհանրապես, բոլոր եկեղեցական տոները հաճելի եւ հետաքրքիր են հեռուստահաղորդավարի համար. «Ամեն ազգ ունի իր տոները եւ դրանով էլ տարբերվում են մեկը մյուսից: Աշխատում եմ հնարավորինս մասնակցել բոլոր տոներին»: Իսկ վերջում նորապսակներին եւ նորանշանվածներին մաղթեց. «Ամենակարեւորը, լինեն առողջ եւ երջանիկ, չհուսահատվեն խոչընդոտներից եւ խնդիրներից: Ամուր ընտանիքը, պարզապես, ինքն իրեն չի ստեղծվում եւ այդ ամենի համար պետք է պայքարել եւ կառուցել վստահության, հարգանքի եւ մեծ սիրո հիման վրա: Եվ միշտ վայելեք Աստծո կողմից տրված ամենաքաղցր եւ անկրկնելի զգացմունքը՝ ՍԵՐԸ»:

«ԿՐԱԿԻ ՎՐԱՅԻՑ ՑԱՏԿԵԼՆ ԻՆՁ ՉԻ ՎԱԽԵՑՆՈՒՄ»

trndez5Ինչպես շատ դերասանների, երգիչ-երգչուհիների, այնպես էլ մի շարք մարզիկների համար 2012-ը արգասաբեր տարի էր: Ծանրամարտիկներ ՀՌԻՓՍԻՄԵ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ եւ ՏԱՐՈՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ նույնպես կտոնեն իրենց Տրնդեզը. «Այո, տոնելու ենք: Բակում` կրակի շուրջ, ավանդական Տրնդեզ կունենանք»: Եկեղեցական եւ ավանդական տոների վերաբերյալ օլիմպիական չեմպիոնուհին «Զարուհու» հետ զրույցում նշեց. «Շատ նորմալ եմ վերաբերվում, միանշանակ հետեւում եմ մեր հայկական տոներին»: Իսկ ինչ վերաբերում է կրակի վրայից ցատկելուն` չեմպիոնուհի հարսիկը համարձակորեն ասաց. «Բնականաբար կրակի վրայից ցատկելն ինձ չի վախեցնում»:

«ՀԱՐՍԱՆԻՔՆ ԻՆՉ-ԻՆՉ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ ԿՀԵՏԱՁԳՎԻ»

Իսկ երգիչ ՀԱՅԿ ԿԱՍՊԱՐՈՎՆ իր սիրելիի` ԿԱՐՄԵՆ ԼՈՒԻԶԱՅԻ հետեւից գնաց մինչեւ Գերմանիա: Հենց այնտեղ էլ կայացավ նրանց նշանադրությունը, իսկ Տեառնընդառաջըtrndez3 վերջիններս չեն տոնի: «Այս տարի չեմ հասցնի նշել Տրնդեզը: Այնպես է ստացվել, որ ես հիմա Հայաստանում եմ, իսկ ապագա կինս արդեն մեկնել է Գերմանիա: Իմ մեկնելն այնտեղ կլինի Տրնդեզից հետո, մոտավորապես` մարտի կեսերին, այնպես որ, չենք հասցնի նշել այն: Բայց, մյուս տարի անպայման կնշենք», - խոստանում է Հ.Կասպարովը: Այժմ Հայկն ու Կարմենը պատրաստվում են Գերմանիայում կայանալիք իրենց հարսանեկան արարողությանը, այս մասին երգիչը նշեց. «Արդեն իմ շատ սիրելի ընկերուհի Դիանա Շատվերյանի դիզայնով ստեղծված հարսի շորը պատրաստվում է: Այն Հայաստանից ինձ հետ պետք է տանեմ: Ավանդական հարսանիք չի լինելու, լինելու է սովորական, «ԶԱԳՍ»-ով հարսանիք: Այնուհետեւ, ինչպես եվրոպացիներն են նշում, կլինի ֆուրշետ եւ ընկերների, բարեկամների հետ միասին կնշենք: Իսկ մյուս տարի, երեւի ամռան վերջին, երբ վերադառնամ Հայաստան, որոշել ենք նորից հարսանիք անել՝ արդեն եկեղեցով»: Սակայն, նորանշանվածների հարսանիքն ինչ-ինչ պատճառներով կհետաձգվի. «Օրն արդեն որոշված էր, բայց մի քիչ կհետաձգվի, քանի որ Գերմանիայի դեսպանատունը դեռ պետք է ինձ վերջնականապես այնտեղ ապրելու իրավունք տա: Սպասում ենք պատասխանին: Հարսանիքի օրը նշանակել էինք մարտի 12-ին, բայց կտեղափոխվի, երեւի թե, կլինի ապրիլի կեսերին»:

«ԵՐԵՎԻ ԿՆՇԵՆՔ, ԴԵՌ ՉԵՆՔ ՈՐՈՇԵԼ»

trndez1Շարունակելով անդրադառնալ երջանիկ զույգերին, հիշենք, որ 2012 թվականի հունիսի 8-ին կայացավ ծանրամարտի աշխարհի նախկին չեմպիոն ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆԻ եւ նախկին ծանրորդ ԷՐԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հարսանեկան արարողությունը: Սակայն, նորապսակները առանձնապես Տրնդեզին չեն պատրաստվում: «Չգիտեմ, երեւի կնշենք, դեռ չենք որոշել», - «Զարուհու» հետ զրույցում ասաց չեմպիոն հարսիկը: Ամեն դեպքում, Ն.Ավդալյանը նշեց. «Ես շատ եմ սիրում ավանդական ձեւով նշել տոները: Երեւի կրակի շուրջ կհավաքվենք բարեկամների ու ընկերների հետ, այդ ամենը մի քանի օր առաջ կպլանավորենք»: Ի դեպ, ի տարբերություն շատերի, Նազիկը, ինչպես եւ Հռիփսիմե Խուրշուդյանը, չի վախենում կրակի վրայից ցատկելուց:

«ՇԱՏ ՄԵԾ ԽԱՐՈՒՅԿ ԿՎԱՌԵՆՔ»

trndez2012-ի տարեմուտին` դեկտեմբերի 19-ին, դերասան ԴԱՎԻԹ ՍԵԽՊԵՅԱՆՆ ու ՆԱՐԻՆԵ ՊՈՂՈՍՅԱՆԸ համալրեցին երջանիկ նորապսակների շարքը: Նրանք եւս կտոնեն Տրնդեզը, թեպետ Դավիթին այդքան էլ դուր չի գալիս «կրակի հետ կապված պատմությունը». «Իհարկե, կնշենք, բայց  կրակի շուրջ հավաքվելու մեջ մի քիչ կրակապաշտական բան եմ տեսնում: Երեւի ադրենալինի պակաս ունենք, դրա համար ենք սիրում այս տոնը: Առհասարակ, եթե եկեղեցականներին էլ դիմենք, կասեն, որ սա ավելի կրակապաշտությունից է մնացել: Բայց, համենայն դեպս, չբարդացնենք այդ պատմությունը: Հավանաբար, փոքրիկ, նեղ շրջապատով կգնանք բոլորից հեռու մի վայր ու շատ մեծ խարույկ կվառենք` 20-30 մետրանոց, եւ մի լավ կուրախանանք»: Թե արդյոք ավանդույթներին խիստ հետեւում է սիրված դերասանը նշեց. «Ավանդույթներին չեմ հետեւում, ոչ թե, որ օրիգինալ լինեմ ու ժամանակակից, այլ, ընդհանրապես, ինչպես ցանկանում ես ու զգում ես այդպես էլ պետք է անես»: Իսկ տոներն, իհարկե, Դավիթը կարեւորում է. «Բնականաբար, առհասարակ ծիսակատարություններին մեծ նշանակություն են տալիս: Ծիսակատարությունը մեր պատմությունն է, ազգի բնութագիրն ու բնավորությունն է: Դրանք շատ կարեւոր են: Ես, ոչ թե չեմ հետեւում այդ տոների արարողակարգին, որովհետեւ դրանք ինձ համար օտար է ու ընդունելի չէ, այլ ուղղակի, եթե այդ պահին չուզեցի, չեմ անի: Չեմ ուզում ստիպողաբար անեմ, որովհետեւ այդպիսի ավանդույթ կա»:

«ԹՈՂ ՄՆԱ ԱՆԱԿՆԿԱԼ»

trndez4Եվ, վերջում, չմոռանանք նշել, որ «Զարուհին» նույնպես կմասնակցի այս գեղեցիկ տոնին: «Զարուհի» կանանց հանդեսի լրագրող ԱԶԱ ՂԱՍԱԲՅԱՆՆ եւ ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ 2012-ի սեպտեմբերի 7-ին դարձան այր ու կին: Թե ինչպե՞ս է պատրաստվում տոնել Տեառնընդառաջը մեր գործընկերուհին, պարզեցինք իրենից. «Ինձ համար Տրնդեզը սիրված տոն է: Ճիշտ է, շատերն այն համարում են հեթանոսական տոն, բայց, քանի որ Հայ առաքելական եկեղեցին նշում է այն ու համարում նորապսակ զույգերին չար աչքից պահպանելու եւ բերրություն պարգեւող տոն, բնականաբար, ինքս քրիստոնյա լինելով` հետեւում եմ ծիսակարգին: Սակայն, տոնն ունի իր անհարմարությունն այն առումով, որ բոլոր նորանշանածներն ու նորապսակները միմյանց չեն կարողանում շնորհավորել, քանի որ պետք է իրենց սեփական կրակի վրայով ցատկեն: Իսկ տոնի խորհրդի մեջ սիրում եմ այն, որ կրակը պետք է անպայման բերվի եկեղեցուց: Թե ինչպես ենք պատրաստվում նշել, թող անակնկալ մնա»:

Դե, իհարկե, նյութի վերջաբանն էլ զիջեցինք Ա.Ղասաբյանին. «Բոլոր նորապսակներին մաղթում եմ հույս, հավատ եւ սեր: Թող բոլոր նորապսակների ընտանիքներն այս տարի համալրվեն հրաշք փոքրիկներով»:

Նյութը պատրաստեց՝

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում