livemarks sitemap
Ուրբաթ, Սեպտեմբերի 20, 2019

Septemberi-2120 տարեկան, ամենացանկալի եւ ամենասիրելի տարիքը յուրաքանչյուրի համար: Բայց այս դեպքում պետք չէ տխրել ու հայտնի երգի բառերի նման ասել. «Էլ չենք լինի մենք 20 տարեկան», որովհետեւ սեպտեմբերի 21-ին կնշենք Հայաստանի անկախության հռչակման 20-րդ տարեդարձը: Անկախության հռչակումը շատերիս հիշողության մեջ դրոշմված մութ ու ցուրտ տարիների մեծագույն ձեռքբերումներից էր եւ ամենալուսավոր իրադարձությունը:

1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին, եւ ձայնի իրավունք ունեցողների 94,99 տոկոսը «կողմ» քվեարկեց անկախությանը: Դե մնացած փոքր տոկոսի նկատմամբ էլ ներողամիտ լինենք, չէ՞ որ տոն է: Արդեն նույն թվականի սեպտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ: Առ այսօր մենք վայելում ու պայքարում ենք մեր անկախության համար՝ նշելով Անկախության տոնը, որը պարտավոր ենք պահել ու պահպանել գոնե` հանուն Եռաբլուրում հանգչող մեր անմահ քաջամարտիկների:

Հուսանք, որ մի օր, իրոք, մեր երկրում կլինի խոսքի, խղճի, բայց ոչ դավանանքի ազատություն: Չնայած, ինչպես մեծ գրող Վիլյամ Սարոյանն է ասել. «Կատարյալ ազատություն միայն ջունգլիներում է լինում»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում