livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

Շատերի համար սիրելի ու սպասված տոնի` Նոր տարվա կարեւոր խորհուրդներից է, խոզի բդից հետո, գեղեցիկ զարդարված բնակարանը: Իսկ ամենակարեւորը եղեւնու առկայությունն է ու նրա արտաքին տեսքը: Եվ, քանի որ Հայաստանում բնական եղեւնին բոլորի համար հասանելի չէ, քանի որ թանկ հաճույք է համարվում, ապա արհեստական եղեւնուն պետք է փորձենք ամեն տարի յուրատիպ զարդարել: Ամեն տարի կանաչ գեղեցկուհուն զարդարելիս առանձնակի ջերմությամբ ու սպասումներով ենք դա անում, այդ իսկ պատճառով ամեն տարի այն յուրովի հարազատ ու հոգեհարազատ է դառնում ընտանիքի անդամների,  հատկապես երեխաների համար: Ու, չգիտես ինչու, այդ կանաչ ու «պճնված» գեղեցկուհու կողքին մեզ միշտ երեխա ենք զգում: Ու, ինչպես միշտ, տոնը մեզ համար դառնում է հեքիաթային, որտեղ միշտ բարին հաղթում է չարին, հավատում ենք հրաշքների ու ամպայման Ձմեռ պապի գոյությանը:

 

ԱՄԱՆՈՐՅԱ  ԶԱՐԴԱՐԱՆՔԻ ՊԱՐԱԳԱՆԵՐ

 

tree2012 թվականի համար աքսեսուարների գույները ընտրելիս ուշադրություն դարձրեք, որպեսզի նրանք լինեն կարմիր, կանաչ, դեղին եւ կապույտ: Այս գույների համադրություններով կարելի է շատ գեղեցիկ զարդարել բնակարանը: Պարտադիր չէ բնակարանի զարդարելը թողնել վերջին օրերին, քանի որ գեղեցիկ զարդարված բնակարանը տոնից մի քանի շաբաթ առաջ առավել ջերմ ու բարի էմոցիաներ կհաղորդի ձեզ: Ամանորյա միջավայր ստանալու համար ամենակարեւոր պարագաներից են եղեւնին, մոմերը, փաթիլները, տոնածառի խաղալիքները:

 

 

 

 

ԵՂԵՎՆՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՏ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

 

Էլ ինչ Ամանոր առանց տոնածառի: Շատերն են տան զարդարանքը սկսում հենց եղեւնուց: Անտառի` մշտապես կանաչ գեղեցկուհին իր հետ բերում է խինդ, ուրախություն եւ տոնական տրամադրություն: Իսկ, որպեսզի ձեր բնակարանի տոնածառը նորաձեւ համարվի, անպայման ամեն տարի փոխեք նրա խաղալիքները: Ամեն անգամ զարդարեք այն տարին բնորոշող խաղալիքներով: Իսկ տարբեր գույների մեջ մի՛ մոռացեք համապատասխանեցնել գունային գամման: Եթե հին ժամանակներում Ամանորի գեղեցկուհուն զարդարել են այն ամենով, ինչով որ հնարավորին է եղել, ապա մեր օրերում նման զարդարանքը մի փոքր խենթուկներին կբնորոշի: Չնայած հայուհիները, ունենալով ստեղծագործ միտք, շատ հաճախ կարողանում են, ցուցադրելով իրենց ձեռքի շնորհքը, պատրաստել գեղեցիկ ու ինքնատիպ խաղալիքներ: Վերջին տարիներին ակտուալ չի համարվում Խորհրդային Միության տարիներին մոդայիկ համարվող փայլերի` չափից դուրս առկայությունը, բայց, այնուամենայնիվ, շատերը չեն կարողանում հրաժարվել նրանց առկայությունից: Բայց փորձեք այն հնարավորնս քիչ օգտագործել` չթաքցնելու համար կանաչ գեղեցկուհու բնական տեսքն ու հմայքը: Իսկ ահա, վառ աստղի տեսքն ու գույնը կարծես անփոփոխ է նաեւ այս տարի: Տոնածառը զարդարելուց հետո չմոռանաք տոնական միջավայրի գույներն ու փայլը հաղորդել նաեւ բնակարանի բոլոր հատվածներին: Մի՛ զարդարեք միայն հյուրասենյակը: Փորձեք մի քանի աքսեսուարի օգնությամբ տոնական միջավայր ստեղծել նաեւ բնակարանի մյուս հատվածներում եւս` կլինեն դրանք փաթիլներ կամ տանածառի մի քանի խաղալիքի փնջիկ, փուչիկ, եղեւնու ճյուղ:

new-year Շքամուտքը կարող եք զարդարել բնական եղեւնու հյուսքով, որի վրա առկա կլինեն ոսկեգույն խաղալիքներ` կարմիր ժապավենով: Այս տարի արդիական է նաեւ սպիտակ ու կապույտ գույների համադրությամբ զարդարման պարագաների ընտրությունը:

 Եվ վերջապես, էլ ինչ Ամանոր առանց մոմերի եւ լույսերի: Մոմեր ընտրելիս հաշվի առեք, թե ինչ աքսեսուարների համադրությամբ եք այն զարդարելու: Իսկ եթե որոշել եք մոմերը օգտագործել առանց ավելորդ աքսեսուարների, ապա աշխատեք այդ դեպքում մոմի գույնի ճիշտ ընտրություն կատարել, որպեսզի այն համապատասխանի սեղանի սպասքի կամ ծածկոցի գույների հետ:

snowmanՄի հավելում եւս. չմոռանաք տեղ հատկացնել 2012 թվականը խորհրդանշող կենդանու` Վիշապի համար: Նրան կարող եք տեղադրել կա՛մ տոնածառի տակ, կա՛մ էլ կարելի է հարմար տեղավորել տան` անընդհատ աչքի ընկնող հատվածում: Եվ պարտադիր չէ, որ Վիշապը լինի միայն փափուկ խաղալիքի տեսքով: Կարող է այն լինել ինչպես մոմի, այնպես էլ արձանիկի տեսքով:

 Տան միջավայրը ավելի տոնական դարձնելու համար զարդարեք նաեւ պատուհանագոգը, որը միեւնույն ժամանակ կարող է տոնական միջավայր ապահովել ինչպես տան ներսում, այնպես էլ` դրսից: Լույսերի, խաղալիքների, փաթիլների եւ, ինչու չէ, վայրագույրի միջոցով կարող եք ստեղծել գեղեցիկ ու տոնական հեքիաթային անկյուն: Համոզված եղեք, որ ցանկացած անցորդ անտաբեր չի մնա: Իսկ ահա Սուրբ Ծննդյան տոնի օրերին էլ մեկ կամ երկու մոմի օգնությամբ այն կարող եք դարձնել էլ ավելի խորհրդանշական:

 

Պատրաստեց ԱԶԱ ՂԱՍԱԲՅԱՆԸ


Հ.Գ. Համոզված ենք, որ շատ հայուհիներ բնակարանը զարդարելիս քթի տակ կմրմնջան հետեւյալ տողերը.

Տոնածա՛ռ ջան, տոնածա՛ռ,

Ինչ սիրուն ես ու պայծառ,

Էս ինչ լավն ես,

Էս ինչ լավն ես.

Չորս կողմդ լույս ու պայծառ…

 

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ

 

candels

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում