livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 13, 2019

kimՈր հարսանեկան արարողությունը յուրաքանչյուր աղջկա կյանքի ամենահիշարժան ու կարեւոր իրադարձությունն է, գաղտնիք չէ ոչ ոքի համար: Հենց այդ օրն է, որ աղջիկները ջանք ու եռանդ չեն խնայում լինելու ամենագեղեցիկն ու ուշադրության արժանին:

«Զարուհին» այս անգամ կանդրադառնա շոուների հայազգի աստղ ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԻ եւ հանրահայտ ռեփեր ՔԱՆԻԵ ՈւԵՍԹԻ հարսանեկան արարողությանը: Վերջիններս միմյանց հավատարմության երդում են տվել 2014թ. մայիսի 24-ին Ֆլորենցիայում` 16-րդ դարի Բելվեդեր ամրոցում, սպիտակ վարդերից պատրաստված մեծ պատի առջեւ: Նշենք, որ ամրոցի վարձույթը, ընդհանուր առմամբ, արժեցել է 409.000 դոլար:

kim1Մինչ բուն հարսանեկան արարողությունը, տեղի է ունեցել նաեւ նախահարսանեկան արարողություն` Փարիզի Վերսալյան պալատում: Հյուրերի համար կազմակերպվել է հրաշալի դիմակահանդես, որի մի մասն են կազմել հրացանակիրներն ու երաժիշտները` հագնված 18-րդ դարի ոճով: Հյուրերին թույլատրվել է ազատ զբոսնել պալատում եւ մտնել բոլոր սենյակները: Իսկ հյուրերի համար երգել է Լանա դել Ռեյը:

Քիմը հատուկ ընկերուհիների համար կազմակերպել է առանձին ընդունելություն` Փարիզի Costes հյուրանոցում, որտեղ մեկ հոգու համար ճաշն արժեցել է 4.100 դոլար: Հարց է առաջանում, թե հյուրերն ինչպե՞ս են Փարիզից Ֆլորենցիա տեղափոխվել: Զույգը հոգացել էր այս մասին եւս. հյուրերին տեղափոխող երկու մասնավոր ինքնաթիռներն ու 45-50 մարդատար եւ բեռնատար ավտոմեքենաները զույգի ընտանեկան բյուջեից խլել են ընդամենը 70.000 դոլար:

Վերջապես եկավ հարսանիքի օրը, այնպես որ փորձեք ուշքի գալ` հարսանիքի հյուրերի նման «համեստ» ընդունելության թողած տպավորություններից եւ փորձեք «ներկա գնվել» նաեւ հարսանիքին:

Հարսնացուն, փեսան եւ նրանց դուստրը կրել են Givenchy ապրանքանիշի հագուստներ, որոնց հեղինակը ընտանիքի մտերիմ ընկեր Ռիկարդո Տիշին է: Հարսնացուն խորանին է մոտեցել Givenchy Haute Couture-ի 500.000 դոլար արժողությամբ զգեստով:

Հարսանեկան հրավիրատոմսերն արժեցել են 600 ֆունտ սթերլինգ:

Ինչպես փաստերն են վկայում, նորապսակները գումար չեն խնայել այդ օրը անմոռանալի դարձնելու համար: Այ, իսկ նրանց սիրո պատմությամբ հարսանեկան ալբոմը պահվում է մաքուր ոսկուց պատրաստված դիզայներական տուփում:

kim2Քարդաշյանը հոգացել է նաեւ հյուրերի գեղեցկության մասին եւ հատուկ ուշադրություն է դարձրել սննդին: Այս զույգի հարսանիքի հյուրերի գեղեցկության համար պատասխանատու է եղել փարիզյան առաջատար ոճաբան Էլիսոն Դեպրիստրեն: Ծախսերի համար տրամադրվել է 65.000 դոլար:

Անցնենք սննդին. այն վստահվել էր Enoteca Pinchiorri ռեստորանի լավագույն խոհարարներին: Սննդի վրա ծախսվել է մոտ 10.000 դոլար:

Քիմն ու Քանիեն հարսանեկան ծաղիկների համար ստիպված են եղել վճարել 136.000 դոլար, քանի որ դրանք հազվագյուտ եւ չկրկնվող էին:

Հատկանշական է նաեւ այն, որ հարսանեկան այս արարողությանը հայտնի հյուրերի շարքում է եղել նաեւ Անդրեա Բոչելին: Ընդհանուր առմամբ Քիմն իր երջանկության համար վճարել է 15մլն դոլար:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում