livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

ton21977 թվականին Միացյալ ազգերի կազմակերպությունը մարտի 8-ը հռչակեց կանանց միջազգային օր: ՀՀ անկախության հռչակումից հետո` 1996 թվականին Մարտի 8-ը հանվեց երկրի պետական տոնացույցից` փոխարենը ապրիլի 7-ը հռչակվեց Մայրության եւ գեղեցկության օր: 2001 թվականին ՙՏոների եւ հիշատակի օրերի մասին՚ նոր օրենքով Մարտի 8-ը օրացույցում կրկին վերականգնվեց: Սակայն, երկու օրերն էլ մնացին տոներ, ավելին` դարձավ կանանց միամսյակ: Ահա սա է պատճառը, որ ի տարբերություն այլ երկրների, Հայաստանում կանանց նվիրված տոնը տեւում է մեկ ամիս` մարտի 8-ից ապրիլի 7-ը:

Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին գոհացնելու համար հայ տղամարդիկ դիմում են զանազան միջոցների` ռոմանտիկ ընթրիք, գեղեցիկ ծաղիկներ, ուղեւորության տոմսեր եւ այլն: Եթե չկա այս ամենը, տղամարդկանց մնում է գեղեցիկ խոսքերով շնորհավորել իրենց կանանց, ասելով` ՙԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ...՚:

ՙԶարուհի՚ ամսագրի միջոցով հանրության հայտնի ու սիրված մարդիկ շնորհավորեցին ու բարեմաղթանքներ հղեցին ոչ միայն իրենց սիրելի կանանց, այլեւ ամսագրի ընթերցող կանանց:

ՀՀ վաստակավոր գործիչ, դերասան ԱՇՈՏ ՂԱԶԱՐՅԱՆԸ կանանց միամսյակի կապակցությամբ դեռ նվեր չի նախապատրաստել, եւ հնարավոր է, որ նվեր էլ չլինի, քանի որ մինչեւ Մարտի 8-ը գեղեցիկ նվերներով եւ անակնկալներով շատ է ուրախացնում իր սիրելիին: Այնուամենայնիվ, գեղեցիկ խոսքեր եւ ծաղիկներ սիրելի կնոջ համար անպայման կլինեն:

ton1

- Ուզում եմ շնորհավորել բոլոր կանանց եւ աղջիկներին: Թող հայ զինվորներից ոչ մեկին ոչինչ չպատահի, որպեսզի մեր մայրերն արցունք չթափեն: Կանայք միշտ առողջ եւ իրենց զավակների կողքին լինեն: Իսկ այն երիտասարդ աղջիկները, ովքեր ամուսնացած չեն, անպայման ամուսնանան եւ ուրախացնեն բոլորին, շատացնեն մեր ազգը: Մեր սիրելի կանայք մեր կողքից անպակաս լինեն:

Սիրված երգիչ ԱՐՍԵՆ ՍԱՖԱՐՅԱՆԸ դեռ չի որոշել, թե ինչ նվեր կմատուցի սիրելիին, սակայն ինչ էլ նվիրի, այն պետք է լինի հետաքրքիր.

ton- Ցանկանում եմ, որ մեր կանայք գարնան նման պայծառ լինեն, անհոգ ու առողջ ապրեն: Միշտ իրենց տղամարդկանց կողքին լինեն եւ հավատան, որ տղամարդիկ իրենց շատ են սիրում: Կանայք են հայ ընտանիքի հիմքը, որովհետեւ նրանց միջոցով է կյանքը շարունակվում եւ զարգանում: Ամենագեղեցիկ կանայք հայ կանայք են: Համբերատար եղեք, սիրելի' կանայք, քանզի հայ կինն առանձնացել է իր համբերատարությամբ: Միշտ առողջ ու գեղեցիկ լինեք, կանայք, աղջիկներ, մայրեր, քույրեր, նույնիսկ` հարեւանուհիներ:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում