livemarks sitemap
Շաբաթ, Դեկտեմբերի 07, 2019

2016 թվականը Կարմիր կամ Կրակե Կապիկի տարի է: Եթե նպատակ եք դրել շահել նրա սիրտը եւ դառնալ Նրա սիրելին, ապա, ինչպես ասում են, գործի անցեք: Առջեւում քրտնաջան աշխատանք է սպասվում: Ի դեպ, կարող եք գործի դնել նաեւ ընտանիքի անդամներին:


Հիշեք` 2016-ի խորհրդանիշը խելացի, հետաքրքրասեր եւ անկանխատեսելի է: Ունի վառ երեւակայություն, զգացմունքային է:
Սիրում է լինել նորությունների կիզակետում: Դա է նրա հաջողության հասնելու գրավականը: Հաշվի առեք, հատկապես, եթե ցանկանում եք նոր գործ սկսել:
Տարվա տիրուհին կարող է լինել համառ ու կամակոր, եթե ինչ-որ բան իր սրտով չգնա:
Կապիկն ինքնուրույն եւ ինքնաբավ է: Անկոչ օգնականների, մեղմ ասած, չի հանդուրժում:
Բոլոր գործերը ստիպված եք լինելու անել միայնակ, հետեւաբար, պետք չէ գործերն իրար գլխի կուտակել. տակից դուրս չեք գա:
Անհապաղ որոշումներ կայացրեք: 2016-ը նոր նախագծեր սկսելու տարի է:
Նման հնարավորությունից հրաժարվելն առնվազն հիմարություն կլինի: Կշահի նա, ով համարձակ է. ով ռիսկի չի դիմի` շամպայն չի խմի:
Տարվա էքսցենտրիկ տիրուհին ուշադրություն է պահանջում: Նրան հավուր պատշաճի դիմավորելու համար կարեւոր են անգամ մանրուքները. տոնական սեղան, հետաքրքիր ճաշացանկ: Ի դեպ, ճաշացանկի մասին. գերադասում է ճաշատեսակներ` առանց մսի: Եթե դա ձեզ համար անընդունելի է, ապա կարող եք թռչնի միս մատուցել:
Տոնական սեղանին շատ քաղցրավենիք եւ մրգեր դրեք: Տարվա տիրուհին սիրում է թանկ խմիչքներ, սակայն ավանդական մեկ գավաթ շամպայնից էլ երբեւէ չի հրաժարվի:
Զովացուցիչ ըմպելիքների հարցում փոքր-ինչ քմահաճ է. կոմպոտներ, մաքուր ջուր: Նվերների ընտրության հարցում ուշադիր եղեք: Ինչպես ասում են, ամեն բան չէ, որ կգոհացնի տարվա կենսուրախ տիրուհուն եւ իր քթին կգա: Աչք ծակող նվերներ գնեք` կարելի է քաղցրավենիքի տեսքով:
Ի դեպ, չենք մոռանում բնակարանը զարդարելու մասին: Դա եւս շատ կարեւոր է:
Կապիկը զանգակների սիրահար է: Կարող եք մեծ ու փոքր զանգակներով զարդարել տոնածառը եւ ոչ միայն: Նախընտրելի գույներն են` ոսկեգույնն ու արծաթագույնը:
Նույնը վերաբերում է տոնածառի խաղալիքներին: Դռան վրա կապիկ կախեք: Կարող եք կապիկին նստեցնել տոնածառի տակ: Այն ձեզ հաջողություն կբերի: Չմոռանաք մոմերի մասին: Նախընտրելի գույներն են` նարնջագույնը, կարմիրն ու կապույտը:
Բնակարանը կարող եք զարդարել նաեւ եղեւնու բնական ճյուղերով: Տարվա տիրուհու ուշադրության կենտրոնում
կլինի նաեւ ձեր զգեստապահարանը: Այն կարող եք թարմացնել: Նախընտրելի են լայն բացվածքով զգեստները, կիսաշրջազգեստները` կանաչ, մոխրագույն, կարմիր ու սեւ գույների մեջ: Չանտեսեք նաեւ զարդերը: Զարդատուփի յուրաքանչյուր զարդ` լինի ոսկյա, թե արծաթյա, տեղին
կլինի:
Կապիկն անտարբեր չի անցնի կենսուրախ մարդկանց կողքով: Ուստի, մի խուսափեք ուրախ եւ աղմկոտ խնջույքներից: Խաղեր կազմակերպեք ձեր հյուրերի համար, եւ,
միգուցե, ձեր այդ խաղին մասնակից լինի հենց Ինքը` տարվա տիրուհին: Նա անկասկած շռայլ կգտնվի ու կապահովի տարին ուրախ տրամադրությամբ:

Ներկայացրեց Ելենա Մուրադյանը

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում