livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 06, 2019

60Նախատոնական օրերին բոլորս ենք ընկնում տարակուսանքի գիրկը. ինչպես զարդարել տունը` տոնական օրերին հաճելի տրամադրություն ստանալու համար: «Զարուհին»` հեշտացնելով ընթերցողների գործը, կապ հաստատեց ռուսաստանաբնակ ինտերիեր-դիզայներ ՎԱԴԻՄ ՄԱԹԵՎՈՍՅԱՆՑԻ հետ:


- Վադիմ, Ձեր պատկերացմամբ ինչպիսի՞ն պետք է լինի տոնական եղեւնին:
- Նախ, ասեմ, որ տանել չեմ կարողանում տարատեսակ, գույնզգույն տոնածառերը: Նկատի ունեմ, երբ դրանք ոսկեգույն են, կամ արծաթագույն: Սիրում եմ, երբ տոնածառն իր բնական գույնով է:
- Այդ դեպքում, տոնածառը պետք է լինի բնակա՞ն, թե՞ դա էական չէ:61
- Ինքս շատ եմ սիրում բնական տոնածառեր, դրանք շատ յուրահատուկ բույր ունեն, եւ տոնական օրերին հաճելի է, երբ տանից եղեւնու հոտ է գալիս: Իհարկե, նման տոնածառերն ունեն նաեւ թերություններ, հաճախ փշրվում են: Այս տարի իմ տան համար
պատրաստել եմ արհեստական եւ բնական տոնածառեր: Այն լավագույն տարբերակն է, եթե նույնիսկ տանն արհեստական տոնածառ եք տեղադրելու, ապա կարող եք եղեւնու բնական մի ճյուղ զարդարել: Դա էլ բավական է, որ տոնական օրերին եղեւնու հոտը տարածվի տանը:

- Ի՞նչ խորհուրդ կտաք, ինչպիսի գույների համադրությամբ զարդարեն տոնածառը:
- Միայն թե ոչ գունավոր խաղալիքներով: Այս տարի նախընտրելի է ոսկեգույնը համադրել արծաթագույնի հետ եւ ավելացնել 3-րդ գույն, ասենք` կարմիր:

- Տոնական օրերին տանը կարեւորո՞ւմ եք փոքր դեկորատիվ իրերի առկայությունը, ասենք մոմակալներ, արձանիկներ եւ այլն:
- Եթ62ե տունը փոքր է, ապա կարող եք բավարարվել նման փոքր դեկորատիվ առարկաներով, իսկ եթե ունեք բավականին մեծ տարածություն, ապա խորհուրդ կտամ մեծ դեկորացիաներ օգտագործել:

63- Իսկ անհրաժե՞շտ է տոնական օրերին զարդարել նաեւ տան բոլոր սենյակները:
- Ինչու ոչ, կարելի է, կարեւորը իրական տրամադրություն ստեղծելն է: Իհարկե` չպետք է մոռանաք, որ ամենից շատ պետք է շեշտը դնել հյուրասենյակի վրա:

- Այդ դեպքում, ի՞նչ է անհրաժեշտ տունը լիարժեք ամանորյա տրամադրություն ապահովելու համար:

- Եթե տանը չունեն իրական բուխարի, կարելի է փոխարինել արհեստականով` բուխարու մեջ վառելով մոմեր: Նույնիսկ կարող եք հեռուստացույցով բուխարու կադրեր միացնել, կարեւորը տոնական տրամադրությունն է, տոնական խորհուրդը, որն անհրաժեշտ է այդ օրերին:


- Ձեր մաղթանքը «Զարուհու» ընթերցողներին:
- Ուրախ եւ թեթեւ տոնական օրեր եմ մաղթում, ուզում եմ, որ այդքան լուրջ չվերաբերվեք ամեն տեսակ մանրուքներին: Եղե՛ք ստեղծագործ, փորձեք ինչ-որ բան ինքներդ պատրաստել եւ պարզապես արեք այն, ինչ սիրում եք: Միայն թե` սիրով ու հաճույքով:


Զրույցը` ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում