livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

YulyaՈրքան էլ ռուսական սովետական հումորի պես ասենք` «Լռի՛ր, կի՛ն, քո օրը Մարտի 8-ն է», բայց այդ օրվանից չենք կարող խուսափել եւ պետք է ինքներս լռենք ու դեռ մի բան էլ` գեղեցիկ խոսքեր ու նվերներ շռայլենք կանանց: Ինչեւէ, մենք խորապես մտնելով տղամարդկանց դրության մեջ (կանայք էլ` տղամարդկանց գրպանների մեջ)՝ սրտանց շնորհավորում ենք Կանանց միջազգային տոնը եւ մաղթում սեր, երջանկություն ու ժպիտներ, չէ՞ որ դա անվճար է:

Թե որտեղից, կանանց` սիրելի եւ տղամարդկանց համար իսկական պատուհաս դարձած, տոնը նշելու գաղափարն առաջացավ «Զարուհու» ընթերցողներին է ներկայացնում ազգագրագետ, մշակութաբան ՅՈՒԼՅԱ ԱՆՏՈՆՅԱՆԸ.

-Հիմա քչերն են հիշում, որ Մարտի 8-ը ծնվեց դեռ 19-րդ դարում, ԱՄՆ-ում` որպես իրենց իրավունքների համար կանանց պայքարը խորհրդանշող մի օր: Տեքստիլային արդյունաբերության աշխատավորուհիները այդ օրը ցույց էին կազմակերպել Նյու-Յորքում` պահանջելով աշխատանքի պայմանների բարելավում եւ աշխատավարձի ավելացում: Տարիներ անց, 1910թ. մարքսիստական շարժման առաջատար կանայք` Կլարա Ցետկինը եւ Ռոզա Լյուքսեմբուրգը առաջարկեցին այդ օրը նշել, որպես կանանց իրավունքների համար պայքարի միջազգային օր: Մի որոշ ժամանակ այն նշվեց Եվրոպայում, բայց արդեն 30-ական թվականներից սկսած տոնը նշելու ավանդույթը Եվրոպայի երկրներում անհետացավ` կանանց սահմանադրական իրավունքների ընդունման հետ զուգահեռաբար: Ռուսաստան այն մտավ բավականին ուշ, միայն 1913-ին, բայց 20-ական թվականներին դարձավ պաշտոնական տոներից մեկը: Չնայած օրենքի մակարդակով կանանց իրավունքների հարցը ԽՍՀՄ-ում լուծված էր, բայց տոնը հարմար գտնվեց քաղաքական եւ մշակութային մի քանի խնդիրներ լուծելու համար: ԽՍՀՄ նորաստեղծ պետությունը, հին կայսերա-եկեղեցական տոնացույցը, որպես հին աշխարհի գաղափարաբանական հիմնասյուներից մեկը ոչնչացնելով, կարիք ուներ նորի, սակայն նույն գործառույթով օժտված տոնացույց ստեղծելու: Մարտի 8-ը, Մայիսի 1-ն այդ առումով շատ հարմար տոներ էին գարնանային հին տոնացանկը փոխարինելու համար: Բացի այդ, կնոջ հետ կապված խորհրդային կառավարությունը մեկ ուրիշ խնդիր ուներ: Եթե տղամարդը` ներգրավված լինելով պետական ծառայության տարբեր ոլորտներում, հեշտորեն վերահսկվում էր պետական մեքենայի կողմից, ապա կանայք, որոնց մեծամասնությունը չէր աշխատում, դուրս էին մնում «խորհրդային հասարակության» վերահսկվող շրջանակներից: Դրանով էր կարծես, պայմանավորված Մարտի 8-ին նվիրված խորհրդային պաստառների հիմնական թեման` կնոջը «ազատել ընտանեկան, խոհանոցային ստրկությունից» եւ բերել հասարակական դաշտ: Մինչեւ 60-ական թթ. տոնը, բավականին, քաղաքականացված էր եւ տոնվում էր պաշտոնական ժողովների կազմակերպմամբ: 60-ականներից սկսած, երբ աշխատող կինը այլեւս համատարած երեւույթ էր, տոնը սկսեց ձեռք բերել այն դիմագծերը, որոնց մենք սովոր ենք: Նախ, այն դարձավ ոչ աշխատանքային, ինչը միանգամից չեզոքացրեց նրա պաշտոնական բնույթը` տեղափոխելով ընտանեկան հարթություն: Ընդհանրապես, 60-80-ականները խորհրդային տոների «ընտելացման», «տնայնացման» ժամանակներ էին: Մարտի 8-ը գնալով ավելի հաճախակի նկարագրվում ու ներկայացվում է որպես մայրության, գեղեցկության, կնոջ բազմաթիվ այլ արժանիքների տոն, իսկ նրա քաղաքական բովանդակությունը մնում է ենթատեքստում: Ի վերջո, ստացվեց, որ ընդամենը երկու օր խորհրդային տոնացույցից ձերբազատվեցին քաղաքական բովանդակությունից` Նոր տարին եւ Մարտի 8-ը: Եվ այդ երկու տոներն էլ մնացին որպես անցյալը ներկայիս հետ կապող թելերը:

- Ինչո՞ւ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ժառանգաբար Մարտի 8-ն անցավ անկախ Հայաստանին:8-marta---12

- Հայաստանի անկախացման առաջին տարիներին, երբ խորհրդային ժամանակները հիշեցնող ամեն ինչ դատապարտված էր վերացման, Մարտի 8-ը եւս հայտնվեց «հին» կյանքի մնացորդների ցանկում, ուրիշ խորհրդային տոների հետ միասին: Բայց դա նաեւ միակ տոնն էր, որի ոչնչացմանը դիմակայեց երկրի ողջ գեղեցիկ կեսը: Ցուրտ ու մութ տարիներին, ամեն ինչ մի կողմ դրած հայուհիները պայքարում էին Մարտի 8-ը որպես տոն պահպանելու իրավունքի համար, քանի որ պաշտպանում էին իրենց` արդեն այդքան հեռավոր եւ այդքան երջանիկ թվացող, խորհրդային անցյալը: Հետաքրքիր է, որ արդեն մի քանի տասնյակ տարիներ նշվող տոնը երբեւիցե չի հիշատակվում հայ ավանդական տոների շարքում, թեեւ այն ավելի մեծ եռանդով ու մասսայաբար են նշում, քան թե, ասենք, Տրնդեզը, որը սկսեցին մասսայականացնել միայն վերջերս: Անգամ Ապրիլի 7-ը ընդունվեց միայն այն ժամանակ, երբ նրան «կապեցին» Մարտի 8-ի հետ կանանց «միամսյակով»: Մարտի 8-ի փոխարինման համար մակերես բարձրացրեցին Ապրիլի 7-ը` եկեղեցական տոնացույցից մի տոն, որի գոյության մասին անգամ տեղյակ չէր Հայաստանի բնակչության մեծամասնությունը: Հասարակության ճնշման ներքո Մարտի 8-ը վերականգնվեց որպես տոն, թեեւ Ապրիլի 7-ը նույնպես մնաց պաշտոնական տոնացույցում:

- Այսօր կանայք հաճախ են խոսում գենդերային հավասարության մասին, այդ սկզբունքով կո՞ղմ եք տղամարդկանց էլ նվիրել «միամսյակ» Հունվարի 28-ից մինչեւ Փետրվարի 23-ը:

- Այդ դեպքում տղամարդկանց «միամսյակի» տրամաբանությունը լրիվ հակառակ կլիներ կանացի «միամսյակի» տրամաբանությանը, որը խորհրդային ծագում ունեցող տոնով է սկսվում եւ զարգանում դեպի ազգային երանգավորմամբ տոն: Իսկ տղամարդկանց դեպքում, կշարժվենք հակառակ ուղղությամբ՝  ետ դեպի խորհրդային բանակ: Դա ի՞նչ է, մեր այսօրվա արտաքին քաղաքականության առանձնահատուկ արտացոլումներից մե՞կն է: Ամեն դեպքում, պետք է նշեմ, որ խորհրդային ժամանակներում ակտուալ «աղջիկների տոն» եւ «տղաների տոն» հակադրությունը marti-8-2չի պահպանվել, եւ այն վերականգնելու որոշակի փորձերը չեն հաջողվում: Փետրվարի 23-ը աստիճանաբար մահանում է իր բովանդակային լիակատար արժեզրկման պատճառով, իսկ Հունվարի 28-ը որպես Հայոց բանակի օր «տղամարդկանց» տոնի խորհուրդը իր մեջ դեռ չի կրում, չնայած թատերականացրած երթերի, բազմաթիվ պաշտոնական միջոցառումների եւ այլնի: Դրա մասնակի բացատրությունը կարող է կապված լինել ժամանակակից տղամարդու ընդհանուր կերպարի փոփոխման հետ: Զինվորը արդեն իդեալական տղամարդու կերպարի միակ եւ ամենացանկալի մարմնավորումը չէ:

- Ի՞նչ մշակութային զարգացումներ է ունեցել տոնը եւ այսօր իր նախնական տեսքը պահպանե՞լ է:

- Մեր օրերում Մարտի 8-ը ակտիվ «սպառողական» տոներից մեկն է դարձել, երբ տոնի կարեւոր մասն է կազմում խանութներում «կանացի»  ապրանքներ որսալը` օծանելիք, կոսմետիկա, հագուստ, աքսեսուարներ, սպասքեղեն եւ այլն: Ճոխացել է տոնի «խնջույքային» մասը, որը սակայն, տներից տեղափոխվել է հասարակական վայրեր` ռեստորաններ, սրճարաններ: Մարտի 8-ի «պետականացման» նոր ալիքի մասին վկայում են վերջին տարիներին զարգացած տոնը նշելու «պաշտոնական» եղանակները` ընտրյալ կանանց համար «պետական» կամ «օլիգարխիկ» խնջույքների կազմակերպումը, նրանց պարգեւատրումը այդ տոնի առթիվ: Կանանց տոնը հիմա էլ, արդեն քողարկված ձեւով, կանանց սոցիալական արժեքի եւ հասարակական  իրավունքների սիմվոլիկ շեշտադրման, հասարակության ուշադրությունը դեպի կինը գոնե ժամանակավորապես ուղղելու առիթ է:

Զրույցը վարեց

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում