livemarks sitemap
Հինգշաբթի, Դեկտեմբերի 05, 2019

chin6Յուրաքանչյուր տղամարդ կյանքի որոշակի հատվածում կանգնում է մի մեծ խնդրի առաջ ու ինքն իրեն հարց տալիս՝ ո՞վ կարող է լինել այն կինը, որը  ի վիճակի կլինի ողջ կյանքում սիրել ինձ, հարգել կամ գոնե հանդուրժել ծնողներիս ու դառնալ իդեալական մայր իմ ապագա երեխաների համար: Երբեմն տղամարդիկ ողջ կյանքում այս հարցի պատասխանը չեն գտնում, ոմանք նույնիսկ այնքան են իդեալականացնում իրենց երազած կնոջ կերպարը, որ այն դառնում է վերացական երեւույթ: Մի կողմից էլ բավական դժվար է տասնյակ աղջիկների մեջ գտնել այն մեկին, ով քեզ հետ միասին կկարողանա դառնալ մեկ ամբողջություն, սակայն լոկ դժվար է, ոչ անհնարին:Օրինակ, Հայաստանի հոգեբանների ասոցիացիայի նախագահ, "Կենդանի մատյան" հեռուստածրագրի հաղորդավար, հոգեբան. գիտ. թեկն. Ռուբեն Աղուզումցյանի որդին՝ բժիշկ Արմեն Աղուզումցյանը, իր ապագա կնոջն ընտրեց ոչ թե տասնյակ, այլ մեկ միլիարդ բնակչություն ունեցող երկրի՝ մի քանի միլիոն չինուհիների միջից:

Հայ-չինական սիրո պատմության ու միջազգային նորաստեղծ ընտանիքի կազմավորման մասին 'Զարուհին' զրուցեց Աղուզումցյանների հարսիկի՝ ԱԻ ՋՈՒԵՆԻ հետ.

- Մենք 2001 թվականին Արմենի հետ միասին սկսեցինք բակալավրի ուսումը Պեկինի չինական ավանդական համալսարանում: Առաջին օրերից էլ ծանոթացանք,  քանի որ նույն խմբում էինք եւ միասին սովորեցինք ութ տարի՝ մագիստրատուրան ներառյալ:

- Երբեւէ կմտածեի՞ք, որ կունենաք հայ ամուսին եւ ընդհանրապես լսե՞լ էիք հայերի ու Հայաստանի մասին:

chin5- Մտքովս անգամ նման բան չի անցել, իսկ Հայաստանի մասին գիտեի դպրոցական տարիներից՝ Սովետական Միության պատմությունից:

- Ձեր հայ-չինական հարսանիքն ինչո՞վ առանձնացավ:

- Չինաստանում 150 հոգանոց փոքր հարսանիք կազմակերպեցինք: Հարազատների եւ ընկերների համար շատ անսպասելի էր ամուսնուս չինարեն լեզվի եւ մշակույթի իմացության բարձր աստիճանը: Նույնիսկ հեռախոսով խոսելիս երբեմն իրեն չինացուց տարբերել դժվար է լինում: Ամենահուզիչ պահը ինձ եւ բոլորի համար այն էր, երբ Արմենն ինձ բոլորի ներկայությամբ սեր խոստովանեց: Իր խոսքերը սրտից էին գալիս եւ շատ հուզիչ էին: Ես միակը չէի, որ հուզմունքից երջանկության արցունքներ թափեցի:

- Ասում են՝ Չինաստանում հարսանիքները բացառիկ են իրենց տեսակով: Ինչո՞վ է տարբերվում այն հայկական հարսանիքներից:

- Չինական հարսանիքները նույնպես լի են զանազան ադաթներով եւ միշտ շատ աշխույժ են անցնում: Սակայն կա երկու մեծ տարբերություն. նախ մարդկանց քանակը՝ Չինաստանում հյուրերի թիվը միջինում լինում է  200-400 հոգի, եւ հետո հայկական հարսանիքներում բոլորը սիրում են պարել, իսկ չինականում նախընտրում են երգել եւ պարում են միայն ջահելները եւ այն էլ՝ ոչ այնքան շատ:

chin3- Արմեն Աղուզումցյանի բնավորության հատկապես ո՞ր գծերն եք հավանում:

- Արմենի բարությունը, համբերությունը, ուշադրությունը ինձ ստիպում է, որ օրեցօր ավելի շատ սիրեմ իրեն: Մենք երբեւիցե լուրջ կոնֆլիկտ չենք ունեցել:

- Արդեն Աղուզումցյանների ընտանիքում, բացի լեզվական դժվարությունից, ուրիշ ի՞նչ դժվարությունների հանդիպեց Աի Ջուենը: 

 - Բացի լեզվական խնդրից, ուրիշ դժվարություն չկա:

- Հարս-սկեսուր եւ հարս-սկեսրայր, այն էլ հայտնի սկեսրայր. ինչպիսի՞ հարաբերությունների մեջ եք նրանց հետ:

- Շատ լավ հարաբերությունների մեջ ենք՝ փոխադարձ հարգանքով եւ ընկերական: Սկեսուրս եւ սկեսրայրս ինձ ինչպես  իրենց աղջկան են վերաբերվում: Իրենք էլ ինձ համար արդեն դարձել են իմ հայկական ծնողները:

- Արդեն քիչ թե շատ ծանոթ եք որոշ հայկական ավանդույթների հետ, ո՞րն ամենից շատ Ձեզ զարմացրեց կամ հետաքրքրեց:

- Ամենաառաջինը, որ ինձ զարմացրեց եւ շատ դուր եկավ, դա մարդկանց հյուրընկալությունն ու բարեհամբույր լինելն էր: Շատ եմ հավանում, որ այստեղ հավաքույթների ժամանակ ուտելուց հետո պարում են: Եվ շատ ուրախ եմ, որ հայկական ընտանիքում պահպանված են կարեւոր գաղափարներն ու մարդկային մտերմությունը, որը Չինաստանում նույնպես ամուր է:

chin2- Իսկ Չինաստանում ինչպիսի՞ հետաքրքիր սովորույթներ կան:

- Չինացիները գրեթե հում բանջարեղեն չեն ուտում եւ սառը ջուր չեն խմում: Նույնիսկ ամռանը նախընտրում են տաք թեյեր կամ ուղղակի եռացրած ջուր խմել: Տարիքով մարդիկ տանը չեն սիրում նստել, այլ առավոտները եւ երեկոները դուրս են գալիս այգիներ զբոսնելու, միասին պարելու եւ վարժություններ կամ հատուկ առողջարարական գիմնաստիկա կատարելու, որի ժամանակ ոչ ոք չի նայում, թե մյուսն ինչ է անում:

- Հայկական ու չինական խոհանոցները շատ տարբեր են: Դուք հավանո՞ւմ եք հայկական ուտեստները  եւ ինչպե՞ս  է վերաբերում Արմեն Աղուզումցյանը չինական խոհանոցին:

chin1- Հայկական շատ համեղ ուտեստներ կան, բայց հաճախ չեմ կարողանում ուտել, քանի որ միս քիչ եմ օգտագործում: Իսկ Արմենի համար չինական խոհանոցը այնքան հարազատ է, որ առանց դրա երկար չի կարողանում ապրել:

- Դուք դեռ հայերեն խոսել չեք սովորել, իսկ հայկական ճաշեր պատրաստե՞լ:

- Ամենասկզբից սկսեցի ռուսերեն սովորել եւ քանի որ դեռ լավ չեմ տիրապետում, հայերենի չեմ անցել, առավել եւս, որ այդ երկու լեզուներն էլ ինձ համար շատ բարդ են թվում:

Իսկ հայկական ուտեստներ ինքս չեմ պատրաստում, բայց դրանց պատրաստման ձեւը գիտեմ:

- Ընտանիքից զատ ինչո՞վ է զբաղվում չինուհին Հայաստանում:

- Հայաստանում չինական բժշկության եւ չինարեն լեզվի մասնագետ եմ, չնայած այժմ համարյա իմ ամբողջ ժամանակը նվիրել եմ մեր մեկուկես տարեկան Դավիթին:

- Ի դեպ, կպատմե՞ք Ձեր փոքրիկի մասին:

- Դավիթը շատ հետաքրքիր երեխա է: Որպես ծնող դժվար է իր մասին պատմել, բայց հարազատներն ու մտերիմներն ասում են, որ շատ խելացի է, հարուստ դերասանական տվյալներ ունի եւ բավականին ուժեղ ու առույգ է:

chin- Այսօր  ո՞ր երկրում կցանկանայիք, որ մեծանար Ձեր բալիկը:

- Հայաստանը շատ հավանեցի եւ ուրախ եմ, որ այժմ մեր բալիկն այստեղ է մեծանում:

- Ինչպե՞ս եք պատկերացնում փոքրիկ Դավիթի ապագան:

- Միայն ժամանակը ցույց կտա, իսկ մենք կանենք ամեն ինչ, որպեսզի առողջ, խելացի եւ լավ մարդ մեծանա:

- Ի՞նչն եք հավանում եւ ի՞նչը դուր չի գալիս հայ աղջիկների եւ կանանց մեջ:

- Դուր է գալիս, որ հայ կանայք շատ են սիրում գեղեցիկ լինել, հետեւում են իրենց եւ բոլորը ճաշակով են հագնվում: Կցանկանայի տեսնել, որ ավելի շատ կանայք իրենց առողջությանը նույնպես հետեւեն, ամենակարեւորը սպորտով ավելի շատ զբաղվեն:

- Ի՞նչ կմաղթեք հայուհիներին եւ հատկապես երիտասարդ մայրերին:

- Պահպանե՛ք Ձեր սերը ընտանիքում եւ մտերիմների շրջանակում, կարեւորե՛ք սպորտը, մի՛ մոռացեք մշտապես կարդալ ու գիտելիքները հարստացնել եւ, իհարկե, մշտապես մնացե՛ք գեղեցիկ:

Հարցազրույցը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Հ.Գ.- Այնպես որ, սիրելի՛ սկեսուրներ, եթե Ձեր որդին որոշել է ունենալ օտարազգի կին, ընդդիմանալուց առաջ մի պահ մտածեք, չէ՞ որ իդելական հարսը նա է, ով Ձեզ չի հասկանում եւ չի էլ պատասխանում:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում