livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

Shani-17Այսուհետ "Զարուհի" հանդեսի ընթերցողներին կներկայացնենք նաեւ հայտնի օտարազգի հայ հարսներին, որոնք իրենց ճակատագիրն ու կյանքը կապել են հայ տղամարդկանց հետ: Shani-15Ինչքան էլ այս թեման խոցելի լինի հայ սկեսուրների համար, այնուամենայնիվ, մեկ անգամ էլ հիշեցնենք, որ սերը ո՛չ տարիք է հարցնում, ո՛չ ազգություն: Ինչեւէ, մեզ մնում է մխիթարել սկեսուրներին ու ինքներս էլ հավատալ, որ իսկական հայ տղամարդու կողքին նույնիսկ ամազոնուհին կարող է հայկական ավանդույթների կրողը դառնալ ու երեխաներին հայեցի դաստիարակել:

Ինչպես ժողովուրդն է ասում՝ "ուշ լինի, նուշ լինի". 11.11.11, հենց այս խորհրդանշական թիվն էլ շրջադարձային եղավ 53-ամյա իրանահայ երգիչ Անդիի (Անդրանիկ Մադաթյան) եւ ամերիկյան աստղաբույլի վառ ներկայացուցիչ, դերասանուհի, նաեւ երգչուհի Շանի Ռիգսբիի համար: Վերջիններիս ամուսնությունը մեծ արձագանք գտավ ինչպես արտասահմանում, այնպես էլ Հայաստանում: Իհարկե, շատերիս մինչ նրանց ամուսնությունը հետաքրքիր էլ չէր լինի ինչ-որ հոլիվուդյան, թերեւս շատերիս անհայտ դերասանուհին, բայց հայկական սովորույթին բնորոշ, քանի որ Շանին արդեն հայ հարս է, մենք, կապ հաստատելով դերասանուհու հետ, սկսեցինք մեր հարցերն իր ազգուտակից ու մանկությունից:

Մինչ Շանի Ռիգսբիի հայրը թմբուկ էր նվագում, Արկանզասի տաք ջրերում ծնված ու մեծացած երիտասարդ Շանին ժամեր շարունակ երգում էր ու իրենց ընտանեկան ավտոտնակում ներկայացումներ բեմադրում հարեւանների համար: Նրա ընտանիքը խրախուսում էր արվեստի նկատմամբ ունեցած իր կիրքը եւ կարերա սկսելու համար նրան ուղղարկում հրեշտակների քաղաք՝ Լոս Անջելես: Այստեղ Շանին սովորում է ե՛ւ երաժշտական, ե՛ւ թատերական հմտություններ: Սակայն, իր ձեռքբերումների հարթ ուղին ընդհատվում է, երբ բժիշկները երիտասարդ դերասանուհուն ասում են, որ մահացու հիվանդ է: Բայց, իր համառ կամքի շնորհիվ, նա հաղթահարում է քաղցկեղը: Հիվանդությունը մեծ ազդեցություն է ունենում Շանիի զարգացման վրա՝ թե՛ որպես արտիստ, եւ թե՛ որպես մարդ:Shani-19 Շանին՝ Լոս Անջելես տեղափոխվելուց հետո, եղել է Հոլիվուդի բարձունքում՝ հավասարապես իր  խաղով ու երաժշտությամբ գրավելով բեմն ու էկրանները: Ի դեպ, նա ձայնագրվել եւ համագործակցել է միջազգային երաժշտական բեմի հսկաների հետ: Ներկայումս Շանի Ռիգսբին հանդես է գալիս որպես երգիչ, կոմպոզիտոր եւ պրոդյուսեր: Նրա երգերն ու անձը ներկայացված են բազմաթիվ ֆիլմերում, ինչպիսիք են «Ավազի եւ մառախուղի տունըե, «Պահապանը-Օմար Խայամի լեգենդըե եւ այլն: Չմոռանանք նշել, որ վերջինս մասնակցել է նաեւ ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի պաշտոնական քարոզարշավին (հետաքրքիր է տեղյա՞կ են այս մասին դերասանուհու ամուսնու իրանցի բարեկամները…):  

Շանին այսօր դարձել է համաշխարհային արվեստագետ: Նա շարունակում է իր գործունեությունը եւ համագործակցում շատ միջազգային ծրագրերի հետ: Կատարում է շրջագայություններ, ներկայացումներ է տալիս՝ գրավելով հանդիսատեսներին ամբողջ աշխարհից՝ Լոս Անջելեսի "Կոդակ" թատրոնից մինչեւ Լոնդոն ու Դուբայ, այսուհետ նաեւ Իրանից մինչեւ Հայաստան:

Շանիի կյանքի եւ անցած ուղու մասին որոշակի տեղեկություններ պարզելուց հետո, հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք նա ծրագրեր կազմում է Հայաստանի հետ.

- Իհարկե, պլանավորում եմ գալ Հայաստան: Մտադիր եմ համերգ կազմակերպել այդտեղ: Ես երգել եմ հայկական երգեր, իմ ալբոմներից մեկում ձայնագրել եմ նաեւ հայկական «Ծաղիկներե երգը: Մեծ հաճույքով կգամ ու կերգեմ հայ հանդիսատեսի համար: Շատ եմ լսել Հայաստանի գեղեցկության ու հայերի բարիության մասին եւ անհամբեր սպասում եմ մեր հանդիպմանը:

- Ընդհանրապես ի՞նչ գիտեք հայերի եւ Հայաստանի մասին:

- Բավականին ծանոթ եմ հայկական մշակույթին: Նաեւ գտնում եմ, որ այն հետզհետե էլ ավելի է զարգանում իր անկախ կարգավիճակի շնորհիվ, որը ուղղակի հիանալի է: Այն երկիրը դարձնում է ավելի հզոր ու ուժեղ:

Shani-7- Ձեր օտարազգի ամուսնու ընտանիքի հետ ջե՞րմ են հարաբերությունները, եւ ի՞նչ կպատմեք նրանց մասին:

- Անդին իր ընտանիքի վեց զավակներից մեկն է, բոլորն ամուսնացած են եւ ունեն երեխաներ: Արդեն բավականին ժամանակ է կապ ունեմ իրենց ընտանիքի հետ, մասնակցել եմ բազմաթիվ ընտանեկան հավաքույթների: Ընտանիքում բոլորը շատ մտերիմ հարաբերություններ ունեն եւ սիրում են երաժշտություն, որն ինձ համար ամենակարեւորն է:

- Դուք ամուսնությունից հետո էլ շարունակո՞ւմ եք աշխատել Անդիի հետ, թե՞ կարերիան զիջեց ընտանեկան կարգավիճակին:

- Ես եւ Անդին միշտ աշխատել ենք միասին երաժշտության ոլորտում ու աջակցել միմյանց: Հիմա էլ ավելի հեշտ է աշխատել նրա հետ` միեւնույն ժամանակ աշխատանքը չխառնելով ընտանեկան կյանքին: Երկար տարիներ միմյանց հետ աշխատելու ընթացքում Անդիին շատ էր ոգեւորել նաեւ իմ` հեռուստատեսային ոլորտում աշխատելն ու կինոյի ասպարեզում ունեցածս ձեռքբերումները: Մենք միշտ միասին քննարկում ենք մեր ծրագրերը եւ քաջալերում միմյանց: Ի դեպ, այս տարի պլանավորում ենք միասին հանդես գալ զուգերգով:

- Այսօր ի՞նչ ստեղծագործական ծրագրեր ունեն Շանի եւ Անդի նորաստեղծ զույգը:

- Մենք միշտ մեր ծրագրերի զարգացման եւ բարելավման փուլում ենք՝ երգ-երաժշտություն, կինո, հեռուստատեսություն... Այնպես որ, մեր կյանքը երբեք ձանձրալի չի լինում:

- Արդեն մտածո՞ւմ եք ընտանիքի անդամների թիվն ընդլայնելու մասին:

- Այժմ մեր ընտանիքում կան երկու շներ, որոնց մենք ենք փրկել: Ունենք նաեւ երեք ձիեր, որոնց մասին հոգ է տարվում մեր ընտանեկան ագարակում: Ինչ վերաբերվում է երեխաներին, երբեք չես իմանա ինչ կլինի հետագայում: Հետեւեք նորություններին…

- Վերջում հայ հարսիկն ի՞նչ կմաղթի իր ամուսնու, արդեն նաեւ իր հայաստանյան երկրպագուներին:

Shani-22- Ցանկանում եմ մեր բոլոր երկրպագուներին մեծ օրհնությամբ լցված քաջառողջություն, սեր, երջանկություն եւ բարգավաճում: Շնորհակալ ենք մեր կյանքում այսքան մեծ տեղ գրավելու համար... Անչափ երախտապարտ ենք:

Փաստորեն, այսօր էլ բոլորիս հայտնի «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի պատմությունը արդիական է, չնայած երկար պետք է խորհել՝ չէ՞ որ հայուհիները բոլորովին չեն զիջում օտարազգի կանանց: Մյուս կողմից էլ, եթե օտար սերը պետք է դրդի տղամարդուն մի ընտանիք էլ խոպանում ունենալ, ավելի լավ է դա լինի միակը ու ոչ թե պահեստայինը:

Զրուցեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Հ.Գ. - Շանին սիրում է ժանրերի միախառնումը. ստեղծում է մի նոր երաժշտության տեսակ՝ միախառնելով պարային նոտաներն արեւելյան եւ իսպանական զգացմունքային հնչերանգներին: Պատկերացրեք ի՞նչ կստացվի, երբ նա, Հայաստան գալով, որոշի այդ ամենին միախառնել հայկական նոտաները: Հաստատ հարսիկի եփած «բորշը» համով չի լինի:

 

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում