Ինչպես ներկայացրել էինք նախորդ համարում, մեր ամսագրի «Miss Z» խորագրի գեղեցկության մրցույթին մասնակցելու համար կարող եք ուղարկել Ձեր լուսանկարները, ինչպես նաեւ հետաքրքիր տեղեկություն Ձեր նախասիրությունների մասին Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. հասցեին: Շտապե՛ք, միգուցե հենց Դուք եք այն գեղեցկուհին, ով պետք է արժանանա «Miss Z գարուն» տիտղոսին: Մի՛ զրկեք մարդկանց վայելելու իրական գեղեցկությունը:

Հիշեցնենք, որ ժյուրիի բաց քվեարկությամբ մայիսին՝ չորս ամիսների ամփոփումով, «Miss Z գարուն» կնտրվեն երեք գեղեցկուհիներ: Իսկ ընթերցողները կարող են քվեարկել` կտրելով եւ խմբագություն ուղարկելով համապատասխան մասնակցի նկարը:

- Ես Ռուզանա Պետրոսյանն եմ (Ռուզիկ), 23 տարեկան: Սիրում եմ house music, երբեմն ազատ ժամանակ այցելում եմ ակումբներ: Սիրում եմ լուսանկարվել ու առաջնորդվում եմ հետեւյալ սկզբունքով. «Նպատակը իրագործելու համար գոյություն չունի ոչ մի արգելք»:


- Ես Լիլիթ Չանկայանն եմ` 19 տարեկան: Բնավորությամբ հանգիստ եմ: Ունեմ բազում ընկերներ, որոնք միշտ իմ կողքին են: Տանել չեմ կարողանում երկերեսանի մարդկանց: Սիրում եմ վառ գույներ եւ բարձր երաժշտություն:

- Ես Հասմիկ Մինասյանն եմ` 15 տարեկան,  աղջիկ, ով հիմնականում իր ազատ ժամանակը անց է կացնում բնության գրկում՝ ընկերների կամ ընտանիքի հետ: Սիրում եմ երգել, պարել, նկարել: Զբաղվում եմ լուսանկարչությամբ ու ընթերցանությամբ:


- Հայկուհի Պետրոսյանն եմ` 20 տարեկան: Սիրում եմ լավ ժամանակ անցկացնել ու այցելել տարբեր ժամանցի վայրեր: Անչափ սիրում եմ լուսանկարվել: Ունեմ լավ ընկերներ, որոնց շատ եմ սիրում: Գտնում եմ, որ իմ կյանքը վառ գույների մեջ է:

 

Պատրաստեց
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆԸ