livemarks sitemap
Երեքշաբթի, Սեպտեմբերի 17, 2019
Եվ այսպես` գեղեցիկ աղջիկների կատաղի մրցույթը «Miss Z գարուն» տիտղոսի համար դեռ շարունակվում է: Մենք ստանում ենք գեղեցկուհի-մասնակիցների նկարներով ձեր նամակները, ինչպես նաեւ լուսանկարները, որոնք ուղարկում եք Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. հասցեին: Եղեք ավելի ակտիվ, քանի որ քվեարկության ժամանակ ծանրակշիռ դեր  են ունենալու հենց ձեր կողմից ուղարկված նամակները: Հիշեք, որ գեղեցկությունը միշտ է գնահատվում:

Անուշ Պետրոսյան.- Ես 26 տարեկան եմ: Եթե համեստություն չանեմ, ապա կարող եմ ասել, որ չափից դուրս պոզիտիվ անձնավորություն եմ: Ամեն ինչ պատկերացնում եմ միայն խենթ գույների մեջ, գորշ գույները կյանքիս ներկապնակից անվերադարձ հանվել են: Ազատ ժամանակս գրեթե միշտ անց եմ կացնում ընկերներիս հետ, որեւէ զվարճալի վայրում: Անչափ սիրում եմ պարել ու երգել:


Սոնա Խաչատրյան.- Ես 20 տարեկան եմ: Ընկերներս ասում են, որ ես յուրահատուկ մարդ եմ, միշտ հայտնվում եմ այնտեղ, որտեղ իմ կարիքն զգացվում է, եւ կարողանում եմ հասկանալ դիմացինիս, մտնել նրա դրության մեջ: Սիրածս զբաղմունքը գիրք կարդալն է, շատ եմ հավանում Եսենինի ստեղծագործությունները: Անչափ սիրում եմ կլասիկ ռուսական ռոք` Ցոյին, Վիսոցկուն:

Անի Պապոյան.- Ես 22 տարեկան եմ: Սիրում եմ, երբ արեւ է լինում, քանի որ շատ ժամանակ տրամադրությունս կախված է լինում եղանակից: Ընկերներս ասում են` կենսուրախ ու ժպտերեսիկ եմ, երեւի դրա համար են ինձ հաճախ մուկիկ, ձուկիկ ու այլ անուններով կոչում: Մասնագիտությամբ արվեստաբան եմ: Իմ գիտակցական կյանքի ընթացքում կարեւոր կարգախոսի եմ հանգել`«ավելի լավ է արածի համար զղջամ, քան չարածի»:



Զոյա Բադալյան- Ես 18 տարեկան եմ: Ես ինձ կբնորոշեմ, որպես ուրախ անձնավորություն:Անչափ սիրում եմ շփվել մարդկանց հետ հատկապես նրանց, որոնց հետ կարելի է խենթություններ անել:Ամեն օրս անց եմ կացնում այնպես, որ հետո չափսոսեմ անցաց գնացած ժամանակի համար:Սակայն ամեն ինչ իր սահմանների մեջ է գեղեցիկ: Շատ եմ սիրոմ շոկոլադ:

 

Պատրաստեց
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում