livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 06, 2019

ԵՎ այսպես, ձեր կողմից խմբագրություն ուղարկված բազում նամակների, ինչպես նաեւ մեր էլ. հասցեի (zaruhi.com) միջոցով «Miss Z գարունի» քվերակության արդյունքներն արդեն պարզ են: «Miss Z գարուն» տիտղոսին են արժանացել երեք անկրկնելի եւ հմայիչ աղջիկներ: Առաջին տեղում է Զոյա Բադալյանը, երկրորդում` Լիլիթ Չանկայանը, երրորդում` Մանե Ամիրջանյանը:

Իսկ թե ինչ հետաքրքրություններ ու նախասիրություններ ունի առաջին հորիզոնականը զբաղեցրած գեղեցկուհին, պարզեցինք նրա հետ ունեցած մեր հարցազրույցում:

 

- Որտե՞ղ ես սովորում, ի՞նչ մասնագիտությամբ:

- Սովորում եմ Երգի պետական թատրոնում, ապագա հաղորդավարուհի եմ: Շատ եմ սիրում ընտրածս մասնագիտությունը ու մեծ ցանկություն ունեմ այդ ասպարեզում ծավալելու իմ գործունեությունը: Ջանք ու եռանդ չեմ խնայում, որ արդարացնեմ ծնողներիս սպասելիքները` կապված մասնագիտությանս հետ: Թղթակցել եմ «Իրավունք» թերթին, որտեղ տպագրվել է իմ հոդվածը ` «Գետնանցո՞ւմ, թե՞ զուգարան»: Նախընտրել եմ սովորել «Երգի պետական թատրոնում», քանի որ հենց առաջին հայացքից անվանումը դուր եկավ, ապա արդեն` պատրաստած կադրերը տպավորություն գործեցին: Իսկ ընտրել եմ լրագրողի մասնագիրությունը, քանի որ սիրում եմ լինել իրադարձությունների կենտրոնում ու անընդհատ ստանալ նոր տեղեկություն:

- Ունենո՞ւմ ես ազատ ժամանակ, եւ եթե այո, ապա ինչպե՞ս ես այն անցկացնում:

- Քանի որ ավարտական կուրսում եմ գտնվում ազատ ժամանակ շատ չեմ ունենում: Իսկ երբ ունենում եմ` կարդում եմ: Ընթերցածս ամենատպավորիչ գիրքը  Շառլոտ Բռոնտեի «Ջեյն Էյր»-ն է:  Ես ինձ տեսա գլխավոր հերոսուհւ կերպարում եւ կարծում եմ, որ  դա զգում է յուրաքանչյուր աղջիկ, ով կարդում է այն, քանի որ ամեն ինչ շատ պատկերավոր է ու տպավորիչ, հերոսուհու մեջ նկատվում էր համեստություն եւ անկեղծություն, որը նաեւ ինձ է բնորոշ: Նշեմ նաեւ, որ անչափ շատ եմ սիրում երաժշտություն լսել, հատկապես արասահմանյան: Սիրում եմ Մայքլ Ջեքսոն, Սթիվի Ուանդեր, Շակիրա: Շակիրայի հանդեպ առանձնահատուկ սեր եմ տածում, կարծես նա ինձ հարազատ լինի: Իսկ հայկական շոու բիզնեսից սիրում եմ Արթուր Գրիգորյանի, Ֆորշի, Ռուբեն Հախվերդյանի երգերը:

- Խոսեցիր անկեղծության մասին, հետաքրքիր է, առաջնորդվո՞ւմ ես «լավ է դառը ճշմարտությունը, քան քաղցր սուտը» կարգախոսով, թե՞ հակառակը: Չէ՞ որ կյանքում լինում են դեպքեր, երբ անհնար է չխաբել:

- Սուտը ինձ համար չարիք է: Նախընտրում եմ դառը ճշմարտությունը: Ունեմ բազում ընկերներ, որոնց, ի դեպ, շատ սիրում եմ, եւ նրանք, ճանաչելով ինձ, փորձում են հնարավորինս անկեղծ լինել ու չխաբել:

- Կոնֆլիկտային իրավիճակներում հաճա՞խ ես հայտնվում:

- Ոչ, քանի որ ես ավելի խաղաղ մարդ եմ եւ խուսափում եմ նման իրավիճակներից: Կարծում եմ` ամեն հարց կարելի է լուծել խաղաղ ճանապարհով: Սիրում եմ, երբ ամեն ինչ չափի մեջ է:

- Երբեւէ մասնակցե՞լ ես գեղեցկության մրցույթների:

- Այո, երեք տարեկանում մասնակցել եմ «ՄԻՍ եւ ՄԻՍՏՐ» գեղեցկության մրցույթին: Երկու անգամ հաղթել եմ եւ թագադրվել:

- Իսկ ինչպե՞ս որոշեցիր մասնակցել «Miss Z» գեղեցկության մրցույթին:

- Շատ պատահական եղավ: Փողոցում կրպակի կողքով անցնելիս նկատեցի ամսագիրը, ավելի ճիշտ` ամսագրի շապիկը, որը բավական գրավիչ էր: Վերցրեցի եւ թերթեցի, եւ բացի նրանից, որ հետաքրքիր, միաժամանակ նաեւ օգտակար ինֆորմացիա ստացա, որոշեցի նաեւ ուժերս փորձել գեղեցկության մրցույթում` ուղարկելով Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. հասցեին լուսանկարներս եւ կարճ տեղեկություն իմ մասին: Շատ ուրախ եմ, որ մասնակցեցի «Զարուհի» ամսագրի գեղեցկության մրցույթին եւ հաղթեցի, ամեն ինչ շատ հանկարծակի ու գեղեցիկ ստացվեց: Շնորհակալ եմ խմբագրության անձնակազմին արդար ընտրության համար եւ այն բոլոր մարդկանց, որոնք քվեարկել են իմ օգտին:

- Ի՞նչ է քեզ համար գեղեցկությունը, արդյոք այն ունի՞ սահմաններ:

- Ինձ համար բոլոր աղջիկները գեղեցիկ են եւ յուրահատուկ են: Տգեղ մարդ չկա, յուրաքանչյուրը գեղեցիկ է յուրովի: Ուղղակի պետք է կարողանալ նկատել ու գնահատել այն: Կարեւոր նշանակություն եմ տալիս մարդու հոգուն, ներաշխարհին: Շատ հաճախ արտաքին գեղեցկության տակ թաքնվում են բազում տգեղ արարքներ եւ չար մտքեր: Մարդու հոգու եւ արտաքին գեղեցկությունը պետք է ներդաշնակ լինեն:

Նյութը` ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆԻ
Լուսանկարը` ՄԱՐԻԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում