livemarks sitemap
Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2019

Հունիսի 1-ի` Երեխաների օրվա կապակցությամբ «Miss Z ամառ»-ը նվիրվում է գեղեցիկ սեռի փոքրիկ ներկայացուցիչներին: Սիրելի՛ մայրիկներ, մրցույթին մասնակցելու համար ուղարկեք 7-ից 12 տարեկան ձեր գեղեցկուհիների լուսանկարները Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ հասցեով, ինչպես նաեւ չմոռանաք կտրել եւ Կողբացի 50ա ուղարկել ձեր նախընտրած մասնակցի լուսանկարը, որի արդյունքում էլ պարզ կլինի հաղթողը:

Կարինե ԹԱԻՐՅԱՆ (5 տարեկան) - հաճախում է մանկապարտեզ, սակայն չի սիրում ապուր ուտել: Սիրում է արտասանել, երգել ու պարել: Ուզում է դառնալ բժշկուհի, բուժել  աշխարհի բոլոր տատիկներին: Շատ հաճախ իր գունավոր նկարների մեջ տեղ են գտնում բժիշկները, իհարկե, նաեւ բժիշկ Այբոլիտը:

Էլեն ՄԱՐԳԱՐՅԱՆ (5 տարեկան) - հաճախում է մանկապարտեզ: Վերջերս մասնակցել է գեղեցկության մրցույթի եւ արժանացել «Միսս սուպեր աստղ» տիտղոսին, ինչպես նաեւ` «Կազմկոմիտեի համակրանքին»: Անչափ սիրում է երգել ու պարել եւ ցանկացած եղանակի պաղպաղակ ուտել:

Դինա ՍԱՐԻԳՈՒՅՈՒՄՋՅԱՆ (6 տարեկան) - սովորում է Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոցի առաջին դասարանում: Սիրում է պաղպաղակ ուտել, նույնիսկ` ծնողներից թաքուն: Սիրում է բակում խաղալ եւ այցելել «Լունապարկ»: Սիրում է հագնել գեղեցիկ զգեստներ:

Վեներա ՄԱՐԳԱՐՅԱՆ (5 տարեկան) - Ի տարբերություն մյուս մասնակիցների, փոքրիկ Վեներան չի այցելում մանկապարտեզ չնայած նրան, որ բավական ակտիվ անձնավորություն է: Սիրում է զվարճացնել բոլորին իր երգ ու պարով, որի համար չի մոռանում կրել մայրիկի բարձրակրունկները:

 

 

Շնորհավո՛ր ձեր տոնը, երեխանե՛ր: Առողջություն եւ հեքիաթային մանկություն ձեզ:

 

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում