livemarks sitemap
Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2019

altՀարավ-Արեւմտյան թաղամասի Բաբաջանյան 110 հասցեում գտնվող ՄԱՆԿԱՆ ՄՈԼՈՐԱԿ եռահարկ ժամանցային կենտրոնում կայացավ «Զարուհի» ամսագրի կողմից կազմակերպվող «ՄիսսեւՄիստեր ամենամյա մանկական մրցանակաբաշխությունը: Հիշեցնենք, որ մրցույթն անցկացվում է «Զարուհի» ամսագրի «Փոքրիհրաշքներ» խորագրի ներքո: Նախապես Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ.հասցեին ուղարկված բազմաթիվ փոքրիկների լուսանկարներից ամեն ամիս ընտրվում են մի քանի տասնյակ որակյալ լուսանկար, որը տեղ է գտնում ամսագրում եւ մասնակցում է քվեարկությանը: Առավելագույն ձայներ հավաքած փոքրիկներն էլ դառնում են մրցանակաբաշխության մասնակիցն ու հաղթողը` Միսս կամ Միստեր Z-իկները:

Մրցանակաբաշխությանը ներկա էր ԱԺ ՀՀԿ խմբակցությանalt պատգամավոր, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ, ով շնորհավորելով փոքրիկներին, նշեց. «Շատ լավ միջոցառում է կազմակերպել «Զարուհի» ամսագրի կոլեկտիվը: Արդեն 3-րդ տարին է, որ կազմակերպվում է այս մանկական մրցանակաբաշխությունը եւ մենք տեսնում ենք, որ գնալով ավելի հետաքրքիր եւ ավելի բազմագույն ու բազմաշերտ միջոցառում է ստացվում: Ողջունում եմ այսօրվա բոլոր մրցանակակիրներին, նրանց ծնողներին` հրաշալի այս միջոցառման եւ մրցույթում հաղթելու կապակցությամբ»: Ապա հավելեց. «Պետք է ասեմ, որ մեր երեխաների համար տարվող աշխատանքը` այն, ինչ-որ մտածում է թե՛ «Զարուհու», եւ թե՛ ամբողջ «Իրավունք մեդիա» հոլդինգի կոլեկտիվը, ավելի շատ է լինելու, որովհետեւ երեխաները մեր ապագան են: Բոլորիդ մաղթում եմ լավ տրամադրություն, ուրախ ժամանց եւ բոլոր մրցույթներում նույնպես հաղթանակներ: Թող այս գեղեցիկ բալիկներն ունենան պայծառ ապագա»:

Ի դեպ, մրցանակաբաշխությունը վերածվեց իսկական հեքիաթի, քանի որ հաղթող փոքրիկները տոնի գլխավոր հովանավոր Mybook.am-ի շնորհիվ հայտնվել էին հեքիաթային գրքերում: Եվ բացի այն, որ բոլոր մրցանակակիրներն ունեցան այս հրաշք գրքերը, հաղթող altփոքրիկներից մեկը` Միքայել Սարգսյանը, Mybook.am-ի կողմից արժանացավ  հատուկ մրցանակի: Նշենք, որ Mybook.am-ը առաջարկում է 3-14 տարեկան երեխաների համար հեքաթների գրքեր, որտեղ ձեր երեխան բոլոր հեքիաթային պատմություններում կլինի ԳԼԽԱՎՈՐ ՀԵՐՈՍԸ` իր հարազատների ու ընկերների հետ:

Այս հեքիաթային ցերեկույթը էլ ավելի տոնական դարձավ, երբ բեմում հայտնվեց «Դո ռե մի» վոկալ ստուդիայի սան, երգիչ ԿԱՐԵՆ ՕՀԱՆՅԱՆԸ, ով արդեն երկրորդ տարին է, ինչ իր կատարումներով էլ ավելի գեղեցիկ է դարձնում մրցանակաբաշխությունը: Մեզ հետ զրույցում Կ.Օհանյանը նկատեց. «Անցած տարվա համեմատ ամեն ինչ ավելի հետաքրքիր էր: Իմ կարծիքով մասնակիցներն առավել լրջորեն էին պատրաստվել: Ուրախանում եմ, որ կան այսպիսի միջոցառումներ երեխաների համար ու ես էլ կարողանում եմ իմ մասնակցությամբ ուրախացնել նրանց»: Անդրադառնալով մրցանակակիրներին` նշեց. «Հաղթող փոքրիկներին, իհարկե,alt մաղթում եմ հաջողություն, թող վայելեն իրենց հաղթանակը ու այդ հաղթանակները շարունակական լինեն»: Մրցանկաբաշխության բարեկամ դարձած երգիչը, ընդհանրապես, կարեւորում է նման մրցույթները. «Այն մեզ տալիս է նոր ուժ, նոր ձեռքբերումներ, նոր ձգտումներ, որպեսզի կյանքում ունենանք նորանոր հաջողություններ ու հաղթանակներ»: Միջոցառումն իր ներկայությամբ պատվել էր նաեւ երգչուհի ԱԻԴԱ ՍԱՐԳՍՅԱՆՆ իր դստեր` Լանա-Սոնայի հետ: «Երբ տեսնում ես այսքան գեղեցիկ բալիկներ, անկախ քեզնից սկսում ես հուզվել: Դուք բոլորդ էլ փոքրիկ գեղեցկուհիներ ու փոքրիկ ասպետներ եք»,- պատվոգրերն ու մրցանակները հանձնելով փոքրիկներին` նշեց սիրված երգչուհին:

Նշենք, որ փոքրիկներին պրոֆեսիոնալ ֆոտոսեսիայի 50 % զեղչի քարտեր altնվիրեց U can մոդելային ստուդիոն, որը սիրով առաջարկում է փոքրիկների պրոֆեսիոնալ մոդելային ուսուցում, որտեղ դասընթացը վարում է խորիոգրաֆ-հոգեբանը: Իսկ «Թոփ մոդել Հայաստան» փրոդաքշնը մրցանակակիրներին նվիրեց 70 % զեղչի քարտ «Թոփ մոդել Երեւան-2014» մրցույթին մասնակցելու համար:

Եվ, իհարկե, անակնկալները շարունակվեցին եւ փոքրիկներին պատվոգրեր ու մրցանակներ հանձնելու համար բեմ բարձրացավ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի ՄԱՐԻԱՆՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ, ով նույնպես դարձել է «Միսս եւ Միստեր Z» ամենամյա մանկական մրցանակաբաշխության անդավաճան բարեկամը: «Այսօր մենք բոլորս ենք հեքիաթի մեջ, որովհետեւ այս հեքիաթային զգեստներով փոքրիկների կողքին մենք` մեծերս էլ ենք զգում մեզ հեքիաթում», - անկեղծանում է Մ.Մխիթարյանն ու մաղթում. «Ցանկանում եմ, որ «Զարուհի» ամսագիրը տարեց տարի էլ ավելի հետաքրքիր դարձնի այս տոնը, որն, իսկապես, դառնում է ավանդական»: Իսկ փոքրիկներին հիշեցրեց. «Անկախ նրանից դուք շահել եք, թե չեք շահել, դուք մասնակցել եք այս գեղեցիկ խաղին, այս գեղեցիկ տոնին եւ Աստված տա, որ այն միշտ հետաքրքիր լինի ձեզ համար»:alt

Հետեւելով Մ.Մխիթարյանի խորհրդին` տոնն էլ ավելի հետաքրքիր դարձնելու համար մրցանակաբաշխությանը մասնակցում էր նաեւ Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիայի սաներից ՄԱՐԻԱՄ ԱՃԵՄՅԱՆՆ իր օղակային համարով: Ի դեպ, Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիայում առանց տարիքային սահմանափակման, կատարվում է ընդունելություն: Կրկեսի վերանորոգման պատճառով դասընթացները տեղի կունենան Ագաթանգեղոսի 5 հասցեում գտնվող նախկին Առեւտրի տան դահլիճում: Իսկ ուսումն անվճար է: Տեղեկություննեռի համար զանգահարել 091-42-10-33, 094-42-10-33:

Արդեն «Միսս եւ Միստերճանաչված փոքրիկ հրաշքներին, ովքեր այս տարի շուրջ 35-ն էին, ողջունելու էր եկել ճանաչված մոդել ՍԵԴԱ ՍԵՐՈԲՅԱՆԸ, ով շնորհավորեց մրցանակակիրներին, պարեց նրանց հետ ու իր ներկայությամբ հարստացրեց մրցանակաբաշխությունը: Չմոռանանք նշել, որ մրցանակաբաշխությանը «Ա Մարե» նորաձեւության սրահի հավաքածուի ցուցադրությամբ մասնակցում էին նաեւ alt«Թոփ մոդել Հայաստան» փրեդաքշնի փոքրիկ մոդելները, ովքեր եկել են Հայաստանի տարբեր մարզերից, մասնակցել են բազմաթիվ մրցույթների ու ցուցադրությունների: Եվ, իհարկե, եթե ուզում եք լինել նորաոճ եւ քայլել ժամանակին ընդառաջ այցելեք «Ա Մարե» նորաձեւության սրահ, որը գտնվում է Հակոբ Հակոբյան 1 հասցեում:

Իր փոքրիկի` Աիդայի հետ, մրցանակներ ու պատվոգրեր հանձնեց նաեւ Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի ԹԵՀՄԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, ով խոսեց կարճ ու բովանդակալից. «Ողջունում եմ ներկաներին, շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին` այսպիսի հրաշալի տոն նվիրելու համար»:

Ինչ խոսք, տոնը չէր կայանա, եթե չլինեին «Դո ռե մի» ստուդիայի սաները, այդ թվում փոքրիկ ՆԱԴԵԺԴԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ով ինչպես ինքն է նշում, հաճույքով է իր երգերը նվիրում փոքրիկներին.alt «Ցանկանում եմ, որ աշխարհի բոլոր մանուկները լինեն առողջ ու ապրեն իրենց ծնողների կողքին: Միջոցառումը տոն է նաեւ երեխաների ծնողների համար, քանի որ նրանցից ոմանք գործի բերումով քիչ ժամանակ են անցկացնում երեխաների հետ, իսկ այս միջոցառումները առիթ են, որպեսզի նրանք լավ ժամանակ անցկացնեն իրենց փոքրիկների հետ»: Իր կատարումով փոքրիկներին ուրախացրեց նաեւ «Դոռեմի» վոկալ ստուդիայի սան փոքրիկ Մերին:

Առանձնահատուկ ոգեւորություն տիրեց, երբ մրցանակներ ու պատվոգրեր էր հանձնում երգահան ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, ով մանուկներից ոչ պակաս տոնական տրամադրություն ուներ. « Նախ նշեմ, որ առհասարակ չեմ սիրում երբ երեխաները մասնակցում են նմանատիպ մրցույթների, բայց այս մրցույթը տարբերվում է դասական գեղեցկության մրցույթներից, այստեղ բոլորը զվարճանում են եւ լավ ժամանակ անցկացնում, չկա մրցակցության եւ լարվածության որեւէ տարր: Ինձ altհամար սա յուրովի տոն է, առիթ շփվելու փոքրիկների հետ եւ նրանց հետ մանկանալու ու վայելելու այդ զգացողությունը»: Էլ ինչ մանկական տոն, մրցանակաբաշխություն կամ միջոցառում, եթե չլինեն սիրված մուլտհերոսները` Մաշան եւ Արջը, ինչպես նաեւ Սպունգ Բոբը, ովքեր ամփոփեցին միջոցառումն ու ազդարարեցին 2014 թվականի «Միսս եւ Միստեր մանկական մրցույթի սկիզբը:

Հիշեցնենք, որ «Միսս եւ Միստեր Z» ամենամյա մանկական մրցանակաբաշխության ինֆորմացիոն հովանավորներն են` iravunk.com/-ը, glancejournal.com/-ը, aad.am/-ը , newsroyal.com/-ը, asekose.am/-ը:alt


Նյութը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Լուսանկարները` ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ


Հ.Գ.- Ի դեպ, սիրելի՛ ծնողներ, եթե ցանկանում եք ձեռք բերել մրցանակաբաշխության վիդեո տարբերակը, դիմե՛ք Ե.Կողբացու 50 Ա կամ զանգահարե՛ք 010. 53-27-30:


 

{ignitegallery 22}


Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում