livemarks sitemap
Երեքշաբթի, Սեպտեմբերի 17, 2019

Եվ այսպես, ձեր ակտիվ քվեարկության շնորհիվ շատ շուտով՝ մայիսին, մենք կիմանանք, թե որ երեք գեղեցկուհիներն են արժանանալու «Miss Z գարուն» տիտղոսին: Գեղեցկության մրցույթին մասնակցելու համար ուղարկեք ձեր լուսանկարները Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. հասցեին: Իսկ մասնակիցների օգտին կարող եք քվեարկել` կտրելով եւ ուղարկելով տվյալ գեղեցկուհու լուսանկարը Եզնիկ Կողբացի 50 ա հասցեին:

ԱՍՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, 16 տարեկան

Ավարտել եմ Ա. Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի բաժինը: Լավ դաշնամուր եմ նվագում: Նաեւ հաճախել եմ երգչախմբի: 5 տարեկանից զբաղվում եմ սպորտով ` գեղասահքով, լողով: Ունեմ շատ լավ ընկերներ: Նրանք ինձ շատ լավ են վերաբերվում եւ ասում են, որ պարզ եմ, բայց միեւնույն ժամանակ հանելուկային: Սիրում եմ լինել ուշադրության կենտրոնում:

ԱՆԱՀԻՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ, 22 տարեկան

Սիրում եմ ընկերներիս հետ ֆիլմ դիտել ու դարչինով թեյ վայելել: Էքստրեմալ սպորտը կյանքիս մի մասնիկն է: Երազանքներիցս մեկն է սովորել պարել տանգո ու ֆլամինգո: Ուսումնասիրում եմ ամեն ինչ` կապված Ճապոնիայի հետ, սիրում եմ նրանց մշակույթն ու սովորությունները: Ընկերներս ասում են, որ ես լավ հոգեբան եմ, չնայած դա իմ մասնագիտությունը չէ:

ԿԱՐԻՆԵ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ 22 տարեկան

Բնակվում եմ Մոսկվայում: Չնայած նրան, որ սիրում եմ այստեղի կյանքը, այնուամենայնիվ, անչափ շատ եմ կարոտել Հայաստանի ընկերներիս ու Երեւանս: Ունեմ մեծ ընկերական շրջապատ: Սիրում եմ երգել ու պարել, լավ ժամանակ անցկացնել հետաքրքիր վայրերում: Ընկերներս ասում են, որ ես խենթ եմ:

ԱՐՄԻՆԵ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ, 19 տարեկան

Ապրում եմ Լեռնային Ղարաբաղում: Շատ եմ սիրում լավ ժամանակ անցկացնել ընկերներիս հետ, հատկապես բնության գրկում: Ազատ ժամանակս անց եմ կացնում ընթերցանությամբ: Բնավորությամբ ակտիվ մարդ եմ: Երազում եմ լինել Արեւմտյան Հայաստանում: Կարծում եմ, որ իմ երազանքը կիրականանա բոլոր հայերիս համար:

 

Պատրաստեց
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում