livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019


zara-tort«Զարուհի» կանանց համար հանդեսը «Թումանյան պանդոկ» ռեստորանային համալիրում տոնեց իր 1 ամյակը: Շուրջ մեկ տարի ամսագիրն անդրադարձել է տարբեր ոլորտները ներկայացնող կանանց: Ամսագրի էջերում հայտնված կանայք եկել էին շնորհավորելու 1 ամյա «Զարուհու» ծննդյան տարեդարձը:

Տոնական միջոցառումը սկիզբ առավ ՏԵՐ ԵՍԱՅԻ քահանա ԱՐԹԵՆՅԱՆԻ օրհնությամբ, ով աղոթքից հետո իր խոսքում շնորհավորելով «ԶԱՐՈՒՀՈՒ»  խմբագրակազմին նշեց, որ բազմիցս առիթներ է ունեցել հայտնվել ամսագրի էջերում, նյութեր տրամադրել ամսագրին` հույս հայտնելով, որ ազգաբնակչության շրջանում ամսագրում տեղ գտած նյութերը, որոնք  հիմնականում ուղված են հայ կանանց կարեւոր նշանակություն կունենան: Քահանան էլ ավելի կարեւորեց եւ ողջունեց այս օրերին մեր երկրում տարատեսակ աղանդների կողքին ամսագրում տեղ գտած կրոնական խորագիրը: 

Այնուհետ իր ջերմագին շնորհավորանքներն ու մաղթանքներն ուղղեց ՍԻՄ նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ, ներկա գտնվող կանանց, աղջիկներին մաղթելով առողջություն, հաջողություններ կյանքում: Բարեմաղթանքներից հետո, ՍԻՄ նախագահը նկատեց, որ այսօր Հայաստան են մուտք գործում օտարածին երեւույթներ, որոնք փորձում են հեղաշրջում կատարել մեր դարեր ի վեր եկած ավանդույթներում, համոզել, որ իրենք ավելի ճիշտ են ապրում, քան մեր կանայք: Հ. Բաբուխանյանի կարծիքով այդ պատճառով մենք պետք է ամեն բան անենք, որպեսզի անաղարտ պահենք հայ կնոջ կերպարը: Իսկ  www.zaruhi.com  կայքը եւ «Զարուհի» ամսագիրը ստեղծված են այն բանի համար, որպեսզի մեր կանայք, աղջիկները մշտապես կարդան, չմոռանան եւ չհեռանան հայկականից:

Ըստ պարոն Բաբուխանյանի, այսօր Հայաստանում գտնվում են բազմաթիվ ամսագրեր եւ կայքեր, որոնք մեր կանանց փորձում են շեղել իրական հայ կնոջ կերպարից, պրոպագանդելով ազգայինից հրաժարվելու գաղափարը եւ նույնիսկ անառակությունը: 

ՍԻՄ նախագահի խոսքի ավարտից հետո տեղի ունեցավ ամսագրի կողմից սահմանված մրցանակաբաշխությունների հանձնման արարողությունը: Եվ այսպես, ամսագրի կողմից "Տարվա Զարուհի" անվանակարգին արժանացավ բանաստեղծուհի Աշուղ Զարուհին (Զարուհի Եփրիկյան-Քսպոյան), ով իր կողմից անակնկալ մատուցելով «Զարուհի» ամսագրին նվիրեց բանաստեղծություն.

Շնորհավոր մարտի ութը,
Կանանց տոնը, Զարուհի՛,
Քո բառերից զարթնի գութը,
Ո՛վ հայուհի, Զարուհի՛:

Հայուհիներ միշտ մեծարող,
Հայաստանը՝ փառավորող,
Այս հանդեսը միշտ սատարող
Դո՛ւ Զարուհի, հայուհի՛:

Հոգուս լարին դու միացար,
Բարի գործով, դու վեհացար,
Օրհնյալ լինես դու դարեդար,
Հանդես կանանց Զարուհի՛:

Դու ոգեղեն պարահանդես,
Հարսանեկան սեր, տերընդտես,
Այսօր հյուր եմ արի ինձ տես,
Ծե՛ր մայրապետ, ձեր Զարուհի:

Մայրամուտի շողը փնջած,
Աղոթքները շուրթին առած,
Կռունկ երգի շարան դառած
Ձեզ մոտ կգա Զարուհին

 ապա ավելացրեց.
«Մեր պետությունը կլինի կայուն, եթե մենք նրան դառնանք նեցուկ»:

«Տարվա լավագույն կին խմբագիր» «Կենտրոն» հեռուստաընկերության լրատվական ծրագրի գլխավոր խմբագիր ԵՎԱ ՄԵՀՐԱԲՅԱՆԻ համար անակնկալ էր իր անվանակարգերում հայտնվելը: Ըստ նրա. «Մենք ապրում ենք տղամարդկանց դարում, իսկ այս ամսագրում փորձ է արվում կանանց եւս տեղ հատկացնել: Այս մրցանակը կարեւորում եմ նաեւ նրանով, որ ոչ թե գնահատվեցի որպես կին, մայր, այլ գնահատվեց հենց իմ արած աշխատանքը»:

 «Տարվա լավագույն մշակութային կին գործարար» ճանաչվեց երգչուհի ՆՈՒՆԵ ԵՍԱՅԱՆԸ, ում համար զարմանալի էր, որ ամսագրի ծնունդը համընկել է կանանց տոնի` մարտի 8-ի հետ: Ապա շնորհավորելով հավելեց. «Ես ընդամենը երգչուհի եմ, գործարար չեմ, բայց ունեմ հասարակական բարեգործական կազմակերպություն եւ փորձում եմ օգնել տաղանդավոր երեխաներին, իսկ մրցանակի համար շնորհակալ եմ եւ շնորհավորում եմ «Զարուհուն» ծննդյան կապակցությամբ»:

«Տարվա հեռուստատեսային հայտնություն» մրցանակը ՄԱՐԻԱՆՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ համար եւս անակնկալ էր. «Շնորհակալ եմ այս անակնկալի համար, ինձ համար շատ անակնկալ էր այս վայրը, որտեղ մենք հիմա գտնվում ենք, ուզում եմ առաջին հերթին շնորհավորել մեզ բոլորիս այս գեղեցիկ տոնի առթիվ: Շատ հուզված եմ, որովհետեւ այստեղ` այս փոսում, տարիներ առաջ թատրոն էր, շատ գեղեցիկ թատրոն»: Հուզված դերասանուհին նշեց, որ ժամանակին «Թումանյան պանդոկ» ռեստորանային համալիրի փոխարեն մշակութային օջախ է եղել` «Փոսի» թատրոնը, որտեղ դերասանուհին իր առաջին քայլերն է արել: Մ. Մխիթարյանը ռեստորանային համալիրի տերերին խնդրեց լավ պահել, պահպանել պատերը, որոնք նրա հիշողությունից երբեք չեն ջնջվի:

«Տարվա լավագույն կին վարորդ» անվանակարգը բաժին էր հասել Հ2 հեռուստաընկերության «Մագավտո» հաղորդաշարի վարող ՄԱԳԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ, ում համար եւս անակնկալ էր այս տիտղոսին արժանանալը: Վերջինս մրցանակը ստանալիս նախ շնորհավորեց «Զարուհի» հանդեսին, ապա կանաց միամսյակի կապակցությամբ եւ նշեց. «Առաջին անգամ չեմ այսպիսի մրցանակ ստանում, բայց այսօր հուզված եմ: Ուզում եմ, որ հայ տղամարդիկ շնորհավորեն կանաց ոչ թե միայն մարտի 8-ին, այլ առհասարակ տարվա ընթացքում: Առողջ եղեք, սիրելինե'րս, եղե'ք երջանիկ: Ինչ վերաբերում է մրցանակին, իհարկե, շատ շնորհակալ եմ: Այսօր ըստ վիճակագրության կին վարորդները համարվում են ավելի կարգապահ: Մաղթում եմ բոլորիդ անվտանգ երթեւեկություն» :

«Տարվա լավագույն քաղաքական կին մեկնաբան» Հ2 հեռուստաընկերության «Լրաբեր» լրատվականի բաժնի լրագրող ՀՐԱԾԻՆ ՍԱՖԱՐՅԱՆԸ մրցանակը ստանալիս նշեց. «Լավագույն քաղաքական կին մեկնաբաններ մեր հեռուստատեսային դաշտում շատ կան: Շնորհակալ եմ, որ ինձ եք արժանացրել այս պատվին: Կարծում եմ, որ սա մեծ վստահություն է յուրաքանչյուր լրագրողի համար, կարողանալ լուսաբանել մեր երկրում ընթացող քաղաքական զարգացումներն ու առաջին դեմքերին: Բայց, նույնիսկ այդտեղ ես փորձում եմ ստեղծագործական մոտեցում ցուցաբերել, որպեսզի հեռուստադիտողին հետաքրքիր լինի: Քանի որ կանանց միամսյակն է, ուզում եմ շնորհավորել եւ մաղթել, որ քաղաքական բեռը թող երբեք նրանց ուսին չծանրանա, մենք ուրիշ բանի համար ենք ծնված»: 

«Տարվա լավագույն կին դիջեյ» Դիջեյ ՎԱԿՑԻՆԱն էլ շնորհակալություն հայտնելով ասաց. "«Զարուհին» այն ամսագրերից մեկն էր, որը հերթական անգամ հարցազրույց վերցրեց ինձանից, բայց այս անգամ տարբերվեց նրանով, որ լրագրողը` Սոսե Չանդոյանը, շատ լավն էր, իրոք շատ հաջողված նյութ ստացվեց, իսկ հետո արդեն լավ ընկերություն ստեղծվեց մեր միջեւ: Ինքս` որպես դիջեյ, հասարակական գործունեություն վարող անձ, փորձում եմ ակտիվ լինել: Շնորհակալ եմ, որ «Զարուհին» ինձ էլ անդրադարձավ եւ ընդգրկեց իր անվանակարգերում: Կանայք, որ ասպարեզում էլ լինեն միշտ կարող են լինել լավագույնը": 

«Տարվա լավագույն երաժշտական ընտանիք» անվանակարգը, որին արժանացել էին ՆԱԴԵԺԴԱ ՍԱՐԳՍՅԱՆՆ ու ԷՄՄԻՆ, վերջիններիս հարգելի պատճառներով բացակայության համար հանձնվեց «Դո-Ռե-ՄԻ» վոկալ ստուդիայի սան փոքրիկ ՆԱԴԵԺԴԱ  ՍԱՐԳՍՅԱՆին: Ամսագրի կողմից «Տարվա լավագույն դիզայներ» ճանաչվեց  ԼԻԼԻԹ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ, «Տարվա լավագույն ձայն»` ՍՈՆԱ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԸ, «Լավագույն ռեստորան»` Թումանյան պանդոկ ռեստորանային համալիրը:

Մեկամյա «Զարուհուն» շնորհավորելու եկած կանայք նույնպես հանդես եկան  շնորհավորական խոսքով: Բոլորիս կողմից մանկության սիրելի «Հեքիաթն է կանչում» հաղորդաշարի հաղորդավար Նոնա մորաքույրը (ՆՈՆԱ ԶՈՏՈՎԱ) նշեց. «Շնորհակալություն, հաճելի անակնկալ էր, շնորհավորում եմ բոլորիս Մարտի 8-ի կապակցությամբ, այս մեկ ամսյակի կապակցությամբ եւ «Զարուհի» հանդեսին մեկ տարի գոյություն ունենալու համար: Ցանկանում եմ, որ «Զարուհին» լինի տասնյակ տարիներ եւ մաղթում եմ ամենալավն ու բարին»:

Իսկ հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆՆ էլ. «Շնորհակալ եմ, շատ հաճելի է այստեղ գտնվել, ուղղակի այստեղ այնքան գեղեցկություն տեսանք, որ հիացած եմ: Շնորհավորում եմ «Զարուհուն» ցանկանում եմ երկարակեցություն, հաջողություն եւ գեղեցիկ ու գարնանային բազում հանդեսներ»:

Միջոցառման ընթացքում իրենց կատարումներով «Զարուհուն» շնորհավորեցին «Դո-Ռե-Մի» վոկալ ստուդիայի սաներն ու «Դո-Ռե-Մի» համույթը, ինչպես նաեւ երգչուհի Սոնա Շահգելդյանը, երգիչներ Դավիթ Թուջարյանն ու Նարեկ Բավեյանը: Երեկոն էլ ավելի գեղեցկացրեց դիզայներ Մարի Մանուկյանի «Հայաստանի ծաղիկները» կոլաժային հավաքածուի հիման վրա ստեղծված երեկոյան զգեստների հավաքածուի ցուցադրությունը  «LA casting studio» մոդելային գործակալության մոդելների շնորհիվ, Թինա Վոլկովայի ղեկավարությամբ:

Միջոցառմանը աջակցեցին «Թումանյան պանդոկ» ռեստորանային համալիրը եւ "Avenue des Fleur" ծաղկի եւ նվերների սրահը:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

{ignitegallery 13}

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում