livemarks sitemap
Կիրակի, Հոկտեմբերի 20, 2019
«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՔԻՄԻԱՆ» «ՀԱՅ ՖԵՍՏ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՆՈՐ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆ Է
altՀոկտեմբերի 1-12-ը Երեւանում կանցկացվի «ՀԱՅ ՖԵՍՏ-2013» 11-րդ միջազգային թատերական փառատոնը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Այս մասին «Զարուհու» հետ զրույցում ասաց փառատոնի գլխավոր համակարգող ՇՈՂԱԿԱԹ ՄԼՔԵ-ԳԱԼՍՏՅԱՆԸ` հավելելով, որ «ՀԱՅ ՖԵՍՏ-2013»-ին հանդես կգա շուրջ 18 երկրի 25 թատերախումբ, այդ թվում` Մեծ Բրիտանիայից, Արգենտինայից, Իտալիայից, Լատվիայից, Լիտվայից, Իրանից, Ռուսաստանից, Հայաստանից եւ այլն: Շ. Մլքե-Գալստյանի խոսքով` փառատոնին մասնակցում են նաեւ Հայաստանի մարզերից` Գյումրուց, Եղեգնաձորից: Զրուցակիցը հավելեց, որ փառատոնին կմասնակցեն նաեւ երեւանյան թատրոնները. կբեմադրվեն Հովհ. Թումանյանի անվան Տիկնիկային, «Փոքր» եւ «Միհր» թատրոնների, ինչպես նաեւ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Ուսումնական թատրոնի ներկայացումները:
Ի դեպ, «Միհրը» կներկայանա նոր` «Մենակության ձայնը» ներկայացմամբ: Մլքե-Գալստյանը տեղեկացրեց, որ փառատոնի օրերին կանցկացվեն վարպետության դասընթացներ` Անգլիայից եւ Իրանից ժամանած մասնագետների կողմից. անգլիացիները կներկայացնեն, թե ինչ է ներկայացում-մուլտիմեդիան: Ի դեպ, փառատոնի բացումը կազդարարի «1927» թատրոնի (Մեծ Բրիտանիա) «Կենդանիները եւ երեխաները գրավել են փողոցները» մուլտիմեդիա- ներկայացումը` Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: Այս բեմականացումը կենդանի երաժշտության, կատարման ու հետաքրքիր կինոնկարների եւ անիմացիաների միաժամանակյա միասնություն է: Իրանից ժամանած մասնագետները վարպետության դասընթացի մասնակիցներին կներկայացնեն, թե ինչպես կարելի է պատրաստել թատերական դիմակ: Զրուցակիցը շեշտեց, որ մուտքը վարպետության դասընթացներին եւ ներկայացումներին ազատ է լինելու:
Խոսելով ներկայացումների մասին, փառատոնի գլխավոր համակարգողը հորդորեց բաց չթողնել Ա.Սթրինբերգի «Ֆրեկեն Ժյուլի» Վալմիերյան դրամատիկական թատրոնի ներկայացումը ( Լատվիա), Ֆ.Վոլկովի անվան ռուսական դրամատիկական թատրոնի «Միրանդա» ներկայացումը` ըստ Վ. Շեքսպիրի «Փոթորիկը» պիեսի (Լիտվա), Cantieri Teatrali Koreja-ի «Պլաստմասե այգիներ» ներկայացումը (Իտալիա), ինչպես նաեւ Յոզեֆ Բոյսի անվան թատրոնի մոնոներկայացումը (Ռուսաստան):
Եզրափակելով զրույցը, Շ. Մլքե-Գալստյանն ասաց, որ այս տարի փառատոնը, փոխել է իր տարբերանշանը (լոգոտիպը). «ՀԱՅ ՖԵՍՏ-2013»-ն այս տարի ներկայանում է «Բարձրագույն քիմիա» տարբերանշանով: Շողակաթը հետեւյալ կերպ է բացատրում տարբերանշանի իմաստը (Տես նկարում,- հեղինակ). «Մեր պարբերական աղյուսակում կան այն բոլոր տարրերը, որոնց մասնակցությամբ միայն կարող է կայանալ թատրոնը` Սեր, Կիրք, Միտք, Պար, Երաժշտություն, Երազանք եւ այլն»:

«ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ կայացել է 2003-ին: Փառատոնի նախագահն է Արթուր Ղուկասյանը: 2006 թվականից «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը նախկին ԽՍՀՄ տարածաշրջանում (բացառությամբ Մոսկվայի) գլխավոր թատերական փառատոնն է:


Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում