livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

miss2Յուրաքանչյուր կին` առավել եւս մայր, իր ընտանիքում գեղեցկության էտալոնն է, որին կարելի է բազում տիտղոսներ շնորհել եւ մեծարանքի խոսքեր շռայլել: Բայց` արի ու տես, որ մեր օրերում մայրերի գեղեցկությունը գնահատվում է նույնիսկ միջազգային մրցույթներում: Արդեն 16-ամյա զավակ ունեցող ատամնաբույժ, մշակութաբան, մոդել ԱԼԼԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ բազում միջազգային գեղեցկության մրցույթներում ներկայացրել է Հայաստանն ու վերադարձել տիտղոսներով, եւ դա բոլորովին չի խանգարել, որպեսզի վերջինս լինի սիրված ու հոգատար մայրիկ իր ընտանիքի համար: Մյուս մրցույթը` «Միսիս Տիեզերք-2010»-ը կայացավ Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում:

-Սա էլ հիանալի կազմակերպված մրցույթ էր: Ի դեպ, եզրափակիչ փուլն իմ ծննդյան օրն էր: Լավ մթնոլորտ էր տիրում այնտեղ, բոլոր կանայք զգում էին իրենց ինչպես թագուհիներ: Այս մրցույթում ես զբաղեցրի 4-րդ «Վիցե-Միսիս» տիտղոսը եւ արժանացա թագին:

miss1- Հետաքրքիր է, ինչպե՞ս ընդունեցին այդ փաստը ընտանիքում:

- Բավականին լավ, չէ՞ որ արդեն սովորել են իմ մրցութային կյանքին:

- Իսկ Ձեր որդին ինչպե՞ս է վերաբերում Ձեր մոդելային կարերային:

- Մի քիչ փոքր տարիքում այդքան էլ լավ չէր վերաբերում, բայց հիմա հպարտանում է եւ ցույց է տալիս մայրիկի թագերն իր ընկերուհիներին:

- Երբեմն հայուհու մոդելային կարիերայի համար մեծ խոչընդոտ են դառնում հայրիկներն ու եղբայրները: Դուք առավել բարդ իրավիճակում եք. ամուսին, որդի, միգուցե, նաեւ սկեսրայր, հե՞շտ է հաղթահարել այդ ամենը:

- Ես, Փառք Աստծո, այդ խնդիրը չեմ ունեցել, բոլորը միայն ողջունել են ինձ:

- Արդյո՞ք ընտանեկան հոգսերը` հատկապես զավակ ունենալը, չեն ստիպում, որ երբեմն ինքնամոռաց նվիրվեք նրանց եւ Ձեր արտաքինին պարզապես չհետեւեք:

- Ես չեմ պատկանում այն կանանց թվին, որոնք երբեւիցե կարող են իրենց չհետեւել: Ինչքան էլ կինը զբաղված լինի իր ընտանիքի հոգսերով, չպետք է մոռացության մատնի իրեն:

miss- Շատ մայրիկներ պարզապես երազում են իրենց արտաքինը պահպանել,  ո՞րն է  գեղեցիկ կառուցվածք ունենալու Ձեր բաղադրատոմսը:

- Շնորհակալ եմ իմ գեներին` տատիկիս, մայրիկիս: Իհարկե, նաեւ կարեւոր է առողջ ապրելակերպն ու լավ տրամադրությունը:

- Լինել ատամնաբույժ, մշակութաբան, մոդել, մայրիկ, ինչպես նաեւ  մասնակցել միջազգային մրցույթների, հասցնո՞ւմ եք իրագործել այդ ամենը:

- Գեղեցիկ կինն ուժեղ կինն է, որը ցանկության դեպքում կարող է համատեղել ամեն ինչ: Մենք հիմա ապրում ենք այդ դարաշրջանում եւ պետք է համատեղել շատ բաներ:

- Ձեր ատամնաբուժական ծառայություններից  օգտվողները, տեսնելով Ձեզ, մի տեսակ չե՞ն զարմանում, որ իրենց բուժում է հենց, ոչ ավել, ոչ պակաս, «Միսիս Տիեզերքը»:

- Իհարկե, ոչ բոլոր իմ այցելուները գիտեն իմ տիտղոսների մասին, բայց իմացողներն էլ հաճելի զարմանում են եւ պարծենում:

-  Այսօր ունենք շատ գեղեցիկ հայուհիներ, որոնք տարբեր գեղեցկության մրցույթներից վերադառնում են կա՛մ հաղթանակներով, կա՛մ լավ ցուցանիշներով, ըստ Ձեզ, ինչո՞ւ չունենք կայացած Միսս կամ Միսիս-Հայաստան մրցույթ-փառատոններ:

- Մրցույթ կազմակերպելը Հայաստանում շատ դժվար հարց է: Եթե այդ հարցը տայիք մի տասը տարի առաջ, կասեի, որ ամուսնացած կանայք դժվար թե մասնակցեն գեղեցկության մրցույթի: Բայց հիմա, կարծում եմ, ուղղակի կազմակերպիչներ չկան այն մակարդակի, որպեսզի կանայք ցանկություն ունենան մասնակցելու: miss3

- Քանի որ Ձեր մոդելային կարիերան սկսել եք Ռուսաստանում, ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք վերադառնալ հայրենիք:

- Ծնողներս ինձ փոքր տարիքում տարել են Ռուսաստանի Դաշնություն: Այնտեղ եմ մեծացել եւ կայացել որպես մարդ, բայց միշտ ցանկացել եմ վերադառնալ եւ սիրել եմ իմ հայրենիքը: 2000 թվին կայացրեցի իմ որոշումը եւ եկա Երեւան` հիմնական բնակության:

- Արդյո՞ք մոդելինգը Հայաստանում ապագա ունի, թե՞ դա Ձեզ համար ընդամենը կմնա որպես հոբբի:

- Հուսով եմ, որ մոդելինգը կունենա ապագա Հայաստանում, բայց ինձ համար կմնա որպես հոբբի: 

- Հնարավո՞ր է, որ մի օր արտասահմանում աշխատելու լավ առաջարկի դեպքում լքեք հայրենիքը:

- Կհամաձայնեմ աշխատել, եթե լինի հարմար առաջարկ, բայց Հայաստանն ընդմիշտ լքել չէի ցանկանա:

- Եվ վերջում, ամփոփելով  Ձեր մասնակցած մի շարք մրցույթները, ո՞րը կամ որո՞նք կկարեւորեք:

- Միանշանակ «Միսիս Տիեզերք 2010»-ը: Հաճելի հիշողություններ ունեմ այդ մրցույթից: Եվ, իհարկե, կառանձնացնեի ամենալուրջ մրցույթը. ունեի նաեւ առաջարկ` «Միսիս Աշխարհ»  մրցույթին մասնակցելու, բայց, ցավոք, դեսպանատան աշխատակիցը հարմար չգտավ ինձ վիզա տալ:

Զրույցը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում