livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

stuardessaՀաճելի է շփվել բորդուղեկցորդուհիների հետ, տեսնել նրանց լուսանկարներում ու ֆիլմերում, առասպելներ հյուսել նրանց մասին: Իսկ երբեւէ մտածե՞լ եք, թե ինչ դժվարությունների միջով են անցնում «օդային» գեղեցկուհիները, ինչի մասին են լռում նրանք:


 «Բորդուղեկցորդուհիներ ինձ երբեւէ չեն այցելել»,- «Զարուհու» հետ զրույցում անկեղծացավ մաշկաբան ԱՐՏԱԿ ՂԱԶԱՐՅԱՆԸ, պատասխանելով հարցին, թե ի՞նչ մասնագիտական հիվանդություններ ունեն վերոնշյալ մասնագիտության տեր անձինք:

«Բորդուղեկցորդուհիները կարող են ունենալ բոլոր այն մաշկային հիվանդությունները, որոնք կարող են առհասարակ ունենալ բոլոր մարդիկ: Բայց ի տարբերություն այլ մասնագիտություն ունեցող անհատների` բորդուղկեցորդուհիները, գործի բերումով, ստիպված են բավական շատ շփվել մարդկանց հետ: Ուստի, պետք է ունենան խնամված մաշկ, անթերի դեմք»:

Բժիշկը փաստեց, որ անթերի դեմք ունենալու համար «օդային» գեղեցկուհիները չեն հրաժարվում դիմահարդարման միջոցներից, ծածկող (հաճախ թանկ.-հեղինակ) այս կամ այն հրաշագործ քսուկներից, որոնք պարունակում են հորմոններ. «Նման բաղադրություն ունեցող քսուկները, իսկապես, սքողում են դեմքին առկա «դեֆեկտները»: Սակայն հորմոններ պարունակող քսուկների չարաշահումը կարող է մի շարք բարդությունների առաջ կանգնեցնել: Չի բացառվում` մազանոթների լայնացում, կարող են գլուխ բարձրացնել տարբեր թարախային գործընթացները, առաջանում է կայուն կարմրություն, ակտիվանում է մաշկում առկա դեմոդեքս տիզը»:

altԻ դեպ, ԱՄՆ-ում դեմոդեկոզ հիվանդությունն այլ կերպ անվանում են բորդուղեկցորդուհիների հիվանդություն, սակայն հայ մաշկաբանը պնդեց, որ ռուսական գրականությունն ի տարբերություն ամերիկյանի, չի նշում, որ դեմոդեկոզը բնորոշ է միայն բորդուղեկցորդուհիներն:

«Դեմոդեքսի հարուցիչը դեմոդեքս տիզն է, որը հայտնաբերվում է նույնիսկ առողջ մաշկի վրա: Նա համարվում է պայմանական ախտածին: Բնակվում է մազի ֆոլիկուլներում, ճարպագեղձերում:  Մարդու համար հիմնականում վարակիչ են երկար եւ կարճ տիզերը:

Սովորաբար, դրանք զուգահեռ ուղեկցորդ վարակներ (ինֆեկցիաներ) են, որոնք կարող են բարդացնել առկա հիվանդությունները` ռոզացեան կամ սեբորեան: Տիզերը կարող են բազմանալ նաեւ արդեն գրգռված մաշկի վրա` ոչ ռացիոնալ խնամքի հետեւանքով: Բազմանալով` դրանք բարենպաստ պայմաններ են ստեղծում, որպեսզի մաշկի վրա առկա սնկերը, մանրէները ավելի խորը թափանցեն մաշկի շերտեր»,- բացատրեց մաշկաբանն ու հավելեց, որ վարակը տեղի է ունենում սերտ շփումից` մարդը մարդուց, փետուրներ պարունակող բարձերից, կենդանիներից:

«Առաջին հերթին դեմքի վրա ի հայտ են գալիս թարախաբշտիկներ` կարմիր ֆոնի վրա, որը հիմնականում տեղակայվում է քթի, շրթունքների շրջանում, այտերի, հոնքերի վրա»,- պարզաբանեց բժիշկ Ղազարյանը` հավելելով, որ նման դեպքերում անհատը` ելնելով զուտ կոսմետիկ անհարմարավետությունից շտապում է սեղմել թարախաբշտիկները, ամեն կերպ փակել դեմքի ախտահարված հատվածը, ինչն էլ ավելի է խորացնում վիճակը: Բանն այն է, որ սքողող տոնային քսուկները խցանում են մաշկի ծորանները: Այնտեղ կարող է կուտակվել քրտինքը, ճարպը, ինչն էլ բարենպաստ ճանապարհ է մանրէների համար. «Ցանկալի է կոսմետիկ միջոցներ օգտագործելուց հետո 4-5 ժամ անց պարտադիր մաքրել դեմքը»,- խորհուրդ տվեց բժիշկն ու ներկայացրեց, թե ինչպես են ախտորոշում դեմոտեկոզ հիվանդությունն, ու ի՞նչ տարբերակներ կան ձերբազատվելու չարիքից:

«Դեմոդեկոզ մաշկային հիվանդությունն ախտորոշելու համար անհրաժեշտ է լաբորատոր քննություն. վերցվում է քերուկ մաշկից, թարթիչների դեպքում` մազարմատ»:

Դեմոդեկոզ հիվանդությունը, ըստ Ա.Ղազարյանի, պետք է բուժի բժիշկ-մաշկաբանը, համատեղ խորհուրդ է տրվում այցելել նաեւ կոսմետոլոգի, սնուցող դիմակներ, քսուքներ, թրջոցներ, մերսումներ անել, բայց մինչ այդ` հարկ է վերացնել հիվանդության զարգացման բուն պատճառները:

Մասնագետը զգուշացնում է, որ բարձիթողի վիճակը կարող է քթի շրջանում ճարպագեղձերի գերաճ առաջացնել, ռենոֆիմա կոչված հիվանդություն, ինչն էլ ոչ այնքան հաճելի ու դուրեկան վիճակ է, հատկապես, «օդային» գեղեցկուհիների համար:

Բժիշկ-անոթաբան ԱԴՐԻՆԱ ԹՈՐԳՈՄՅԱՆԸ գիտի, թե ինչ մասնագիտական հիվանդություն կարող են ձեռքբերել բորդուղեկցորդուհիները: Մասնագետին դիմելու պատճառ հաճախ դառնում է վարիկոզ հիվանդությունը:  

«Ոտքի վրա երկար ժամեր անցկացնող մարդկանց մոտ կարող է առաջանալ երակների պատերի տոնուսի եւ էլաստիկության իջեցում, ինչն էլ կարող է առաջացնել վարիկոզ հիվանդություն»:

Ըստ բժշկուհու, վարիկոզը հիմնականում արտահայտվում է մակերեսային երակների լայնացումներով: Առաջին հերթին դա կոսմետիկ «դեֆեկտ» է, բայց ավելի լուրջ է, քան ուղղակի կոսմետիկ «դեֆեկտ» ասվածը: Բժշկուհին պնդեց, որ այն կարող է բերել ավելի լուրջ խնդիրների.

«Կարող է բերել տրոֆիկական խոցերի առաջացմանը, այտուցների, ցավերի, քրոնիկական երակային անբավարարության զարգացմանը: Վարիկոզը քրոնիկ դանդաղ ընթացող հիվանդություն է: Ունի մի շարք  նպաստող գործոններ: Նպաստավոր պայման է երկար կանգնած կամ նստած` ստատիկ վիճակը: Նպաստող գործոն են նաեւ հաճախակի շոգեբաղնիք այցելել, տաք օդը, տրոպիկական երկրները: Նման խնդիր ունեցող հիվանդներին խորհուրդ չենք տալիս շատ շոգ, տրոպիկական երկրներում վայելել հանգիստը: Գերադասելի են մեղմ կլիմայական պայմանները, հով միջավայրը»:

bjsgk1Ի դեպ, բորդուղեկցորդուհիների դեպքում, բժշկուհու խոսքերով, վարիկոզի պատճառ կարող են լինել ավելորդ քաշը, ծանրությունների բարձրացումը: Չի բացառվում նաեւ ժառանգակական գործոնը:


Վարիկոզի պատճառ կարող են լինել նաեւ հղիությունը, ծննդաբերությունը, հետծննդաբերական շրջանը, հորմոնալ դեղորայքի օգտագործումը, մասնավորպես` հակաբեղմնավորիչների:

Ա.Թորգոմյանը ասաց, որ վարիկոզ հիվանդությամբ տառապող մարդկանց խորհուրդ չի տրվում օգտագործել աղի, կծու սննդամթերք, թունդ սուրճ, ծխախոտ:
Խորհուրդ է տրվում օգտագործել բանջարեղեն, մրգեր հարուստ վիտամին C –ով:
Ըստ Ա. Թորգոմյանի, վարիկոզ հիվանդության ախտորոշման համար անոթների դուպլեքս հետազոտություն է կատարվում: Դա անոթների ՈՒՁ հետազոտությունն է. «Այս մեթոդով կարող ենք տեսնել բոլոր երակները, չափել լայնացումները, որոշել վարիկոզի աստիճանը: Թեթեւ աստիճանի դեպքում կարելի է կիրառել դեղորայք, կարգավորել հանգիստը: Նշանակում են ֆլեբոտրոբ դեղամիջոցներ: Հետո օգտագործվում է կոմպրիսիոն տրիկոտաժ: Տարբեր աստիճանի սեղմումներ, որի աստիճանը որոշում է բժիշկը: Օգտակար է բուժական ֆիզկուլտուրան` հիմնականում լողը, քայլքը: Ծանր սպորտաձեւերը խորհուրդ չի տրվում: Բարենպաստ ազդեցություն ունի կոնտրաստային ցնցուղը`սառից տաք: Ծանր աստիճանի դեպքում անխուսափելի է վիրահատական միջամտությունը»:

Նյութը` ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում