livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

saladԸնտրել լավորակ բադրիջաններ, խորովել, կեղեւից ազատել, կտրատել` հետը խառնել 2-3 հատիկ ծեծած սխտոր: 4-5 ճաշի գդալ արեւածաղկի ձեթը, 2 ճաշի գդալ քացախը, աղը, սեւ եւ կարմիր պղպեղը իրար հետ լավ խառնել ու լցնել բադրիջանների վրա:

Զգուշությամբ խառնել, որպեսզի բադրիջանները շատ չտրորվեն, ապա ամբողջ զանգվածը լցնել լայն սկուտեղի մեջ` կողքերը զարդարել լոլիկի շերտերով եւ կտրատած կարոսով:

Աղցանը կարելի է պատրաստել նաեւ հետեւյալ տարբերակով.

Չորացրած բադրիջանը երեկոյան թրջել եռացրած ջրով թողնել մինչեւ հաջորդ օրը: Առավոտյան ջուրը թափել, մի քանի անգամ լավ լվանալ տաք ջրով ու եփել: Երբ պատրաստ լինի, քամել մսաղացով, աղալ, ավելացնել աղ, սեւ ու կարմիր պղպեղ, 3-4 հատիկ ծեծած

սխտոր, արեւածաղկի ձեթով, 2-3 գլուխ սոխով սոխառած անել` 1 ճաշի գդալ տոմատի մածուկով, կտրատած կարոսով, լավ խառնել ու լցնել բադրիջանի վրա:

Մատուցելիս վրան լցնել թթվասեր կամ խառնել 1 բաժակ ծեծած ընկույզ:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում