livemarks sitemap
Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2019

HripsimeՎերջերս երգչուհի ՀՌԻՓՍԻՄԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ ֆեյսբուքյան էջի գլխավոր նկարը փոխվեց հարսանեկան նկարով: Թեեւ նկարում երգչուհին մենակ է, բայց վերջինիս ֆեյսբուքյան ընկերներն արդեն շնորհավորում են նրան ամուսնության կամ առաջիկայում նախատեսվելիք ամուսնության առթիվ:

Եզրակացություններ անելու փոխարեն փորձեցինք կապ հաստատել երգչուհու կամ Մարտին Մկրտչյանի հետ (ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ աստղային զույգը միասին է), սակայն չկարողացանք կապվել ո՛չ մեկի, ո՛չ էլ մյուսի հետ: Ամեն դեպքում, կարելի է եզրակացնել, որ Մարտին Մկրտչյան եւ Հռիփսիմե Հակոբյան զույգը, հնարավոր է, արդեն ընտրել է հարսանեկան զգեստը, եւ նրանք շուտով կհամալրեն ամուսնացած աստղերի շարքը: Սակայն կարող է նաեւ հակառակը լինել, այսինքն` սա հերթական PR քայլ է երգչուհու կողմից, որովհետեւ ստացվում է` «հարսի տունը հարսանիք է, փեսայի տունը խաբարություն չկա», քանի որ, ինչպիսի ակտիվություն նկատում ենք Հռիփսիմե Հակոբյանի ֆեյսբուքյան էջում, նույնպիսի պասսիվություն տեսնում ենք երգիչ Մարտին Մկրտչյանի էջում:

Ամեն դեպքում մենք էլ միանանք շնորհավորանքներին եւ երջանկություն մաղթենք զույգին: Գուցե նրանք էլ ընտրել են շոու-բիզնեսի գաղտնի ամուսնության` արդեն «ավանդական» դարձած տարբերակը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում